Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Օսկանյան. Անհասկանալի է մեր դիվանագիտության անգործությունը

Օսկանյան. Անհասկանալի է մեր դիվանագիտության անգործությունը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Օսկանյան. Անհասկանալի է մեր դիվանագիտության անգործությունը

«Ինձ համար անհասկանալի է մեր դիվանագիտության անտարբերությունը, նախաձեռնողականության բացակայությունը, նույնիսկ կասեի՝ անգործությունը Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ»,- գրել է ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն իր ֆեյսբուքյան էջում:

Օսկանյանը նշում է, որ արտգործնախարարի այցերի աշխարհագրությունը հակադարձ համեմատատական է դարձել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր շուրջը:

«Երբ ադրբեջանցիները Սաֆարովին վերադարձնելու շուրջ հունգարացիների հետ վերջին պատրաստություններն էին տեսնում, արտգործնախարարը Նոր Զելանդիայում էր: Վերջին շրջանում, երբ մեր տարածաշրջանում եռուն իրադարձություններ են տեղի ունենում, նախարարը Աֆրիկայում էր, իսկ հիմա էլ Լատինական Ամերիկայում է:

Տարածաշրջանի այդ իրադարձությունները ոչ միայն առնչվում են մեզ, այլև լուրջ հնարավորություններ են ստեղծում փոխելու շեշտադրումները մեզ համար երկու կարևորագույն՝ Լեռնային Ղարաբաղի և հայ-թուրքական հարաբերությունների հարցերում և այդ երկուսը դնելու նոր, մեզ համար ավելի բարենպաստ հարթության վրա:

Թվարկեմ այդ իրադարձությունները.

1. Սաֆարովի էքստրադիցիան Ադրբեջան. այս հարցում քննադատելով Հայաստանի գերատեսչությունների թերացումները, համենայն դեպս արձանագրեցինք, որ դա մեզ համար դիվանագիտական նոր իրավիճակ է ստեղծում, որից պետք էր անպայման օգտվել: Արդեն գրեթե երկու ամիս է անցել, բայց որևէ գործնական արդյունք Հայաստանը դրանից չի քաղել:

2. Թուրքիայի ներգրավումը Սիրիայի ներքին հակամարտությունում. այստեղ վերջնականապես արձանագրվեց Թուրքիայի հռչակած «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության տապալումը: Այսօր Թուրքիան հարևանների մեծ մասի հետ վատ հարաբերությունների մեջ է: Սա լուրջ առիթ էր հայ-թուրքական հարաբերությունների մասով շեշտադրումները փոխելու: Այս ամենը համընկավ նաև հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման երրորդ տարելիցին:

3. Ռուս-թուրքական լարվածությունը. սրա հիմնական պատճառը երկու երկրների հակասություններն են Սիրիայի հարցում և վերջերս Թուրքիայի կողմից Մոսկվա-Դամասկոս չվերթի ստիպողական վայրէջքը Թուրքիայի տարածքում, որի արդյունքում հետաձգվեց նախագահ Պուտինի այցը Թուրքիա:

4. Ադրբեջանա-իրանական լարվածության մեծացում. այդ լարվածությունը կուլմինացիային հասավ պաշտոնական Բաքվի հրահրմամբ, երբ ակտիվացան խոսակցությունները Ատրպատականի՝ Ադրբեջանին պատկանելու մասին:

Նոր ստեղծված այս իրավիճակում ինչ կարելի էր և դեռ կարելի է անել.

1. Հայաստանի դիվանագիտությունը պետք է շեշտադրումները փոխի և հրապարակային հայտարարություններում ու կուլիսային հանդիպումներում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունից անցնի Լեռնային Ղարաբաղի՝ արդեն երկու տասնամյակ ինքնորոշված լինելու փաստի ամրագրմանը:

2. Այս ճանապարհին որպես առաջին քայլ, հաշվի առնելով նաև Սաֆարովի դեպքը, Ադրբեջանի ռազմական հոխորտանքները, սահմանային ոտնձգություններն ու բանակցությունների՝ փակուղում լինելու փաստը, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը՝ որպես երկու սուվերեն քաղաքական միավոր, պետք է ստորագրեն Ղարաբաղի անվտանգությունը երաշխավորող պայմանագիր: Պայմանագրի ստորագրումը պետք է լինի երկու նախագահների մակարդակով: Այս պահի դրությամբ առանց Լեռնային Ղարաբաղի անկախությունը պաշտոնապես ճանաչելու, դա հստակ ուղերձ կլինի Ադրբեջանին, որ Հայաստանն արդեն սկսել է առաջին քայլերը կատարել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշված լինելու փաստի ճանաչման հարցում:

3. Հիմնավորելով, որ արձանագրությունների ստորագրումից արդեն երեք տարի է անցել և Թուրքիան դրանց վավերացման ուղղությամբ որևէ քայլ չի արել, Հայաստանի իշխանությունները, եթե նույնիսկ դեռ պատրաստ չեն իրենց ստորագրությունը հետ կանչել արձանագրություններից, ապա գոնե պետք է դրանք հետ կանչեն Ազգային ժողովից:

Ահավասիկ, առնվազն այս երեք քայլերով Հայաստանը ադեկվատ հակազդեցություն ցուցաբերած կլինի մեր տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակին և մնալով կառուցողղական հարթությունում՝ բոլորովին նոր որակ կհաղորդի մեզ համար կարևորագույն այդ գործընթացներին»,-գրել է Վարդան Օսկանյանը:
«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan