Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Նարեկ Սամսոնյան.«Թայֆայականություն»

Նարեկ Սամսոնյան.«Թայֆայականություն»
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Նարեկ Սամսոնյան.«Թայֆայականություն»

«Արդեն երկար ժամանակ է ինչ ես միանգամայն համոզվել եմ նրանում, որ մեր երկրի քաղաքական համակարգը ենթարկվել է վերջնական մարգինալացման, կամ կարճ ասած քաղաքական կոնյուկտուրան, բառիս բուն իմաստով, խժռել է «Քաղաքական» եզրույթը և այն վերածել ԹԱՅՖԱՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ»,- Facebook-ի իր էջում գրել է օգտատեր Նարեկ Սամսոնյանը:

«Իհարկե խոսքս այն գիտակից զանգվածին չի վերաբերվում, որոնք գիտեն իրենց գործը և ԳՐԱԳԵՏ են անկախ ամեն տեսակի քաղաքական «Պաշտամունքներից»: Քաղաքական կազմակերպությունը, ըստ իր քաղաքագիտական մեկնաբանության, ստեղծվում է տվյալ տարածքի բնակչության ՈՐՈՇԱԿԻ շերտի շահերը ներկայացնելու և ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ հասնելու համար: Այլ մեկնաբանություն թերևս սկզբունքային տարբերությամբ գոյություն չունի: Սա, որպես ի գիտություն: Իր գործունեության ընթացքում քաղաքական կազմակերպության անդամների գործողությունները հիմնված են լինում կամավորության և գաղափարական համատեղելիության վրա: Իսկ քաղաքական պլյուրալիզմ հասկացողության համաձայն, որը ի դեպ որևէ քաղաքական ուժ չի բացառում իր դեկլարատիվ բնույթի բանաձևերի և կանոնադրության մեջ, ցանկացած քաղաքական ուժ իրավունք ունի քննադատելու մեկը մյուսին, գաղափարական տարաձայնություններից, կամ քաղաքական տարբեր կուրսերի առկայությունից ելնելով: Իսկ ցանկացած քննադատություն, դա առաջխաղացմանը միտված գործողություն է: Քննադատությունը, այլակարծությունը և խոսքի ու մտքի ազատությունը դատապարտելով այլակարծության, ժողովրդավարության և խոսքի ազատության հասնելը հավասարազոր է' հանցագործությամբ հացագործության դեմ պայքարելուն, կամ ավելի Հայկական իրականությանը մոտ ասած' բռնապետությամբ բռնապետության դեմ պայքարելուն:
Հ.Գ. Մի բան էլ ասեմ էլի, միակ ուժ ոչ թե հռչակում են իրենք իրենց, այլ ՀՌՉԱԿՎՈՒՄ ԵՆ ժողովրդական լայն զանգվածների աջակցությամբ, իսկ դրա բացակայության դեպքում «ՄԻԱԿ ՈՒԺԻ» առասպելը հավասարազոր է Քոչարյանի «միակ տղամարդը» լինելու առասպելին: Մի քիչ զոռ տվեք, Աստծո կողմից ձեզ շնորհված, մտածելու օրգաններին հուսով եմ դրանից հետո չեք մնա նույն ծիծաղելիները»,- կարդում ենք օգտատեր Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջում:
«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan