Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Դավիթ Սարգսյան. Երևանի մի շարք կիսակառույցներ ծայրահեղ վտանգավոր են

Դավիթ Սարգսյան. Երևանի մի շարք կիսակառույցներ ծայրահեղ վտանգավոր են
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Դավիթ Սարգսյան. Երևանի մի շարք կիսակառույցներ ծայրահեղ վտանգավոր են

Դավիթ Սարգսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Խանջյան փողոցի կիսալառույց շենքի փլուզմանը:

«Մի քանի դիտարկում' կիսակառույց շինության փլուզման առնչությամբ.
1. ԱԻՆ-ի, Շտապբուժօգնության և ոստիկանության արձագանքը թեև ուշացած չէր, սակայն շատ օպերատիվ էլ չէր: Երբ առաջին կայքերը նախնական տեղեկատվություն տվին դեպքի մասին, տարածքում դեռ փրկարար ուժեր չկային.
2. Երևանի մի շարք կիսակառույցներ, ընդ որում' բավական բանուկ հատվածներում, ծայրահեղ վտանգավոր են: Կոնկրետ այդ շինությունը, որի հարևանությամբ էլ ապրում եմ և դրա շինարարությունն էլ աչքիս առաջ է եղել անցած տարիների ընթացքում, կառուցված է ճարտարապետահատակագծային և շինարարական նորմերի կոպիտ խախտումներով' առանց խորը հիմքերի. այն Գետառի փակված հունի վրա է և, բնականաբար, պետք է փլուզվեր. սա ակնհայտ է անգամ ոչ մասնագետին.
3. Լրատվական հոսքերում էթիկապես ճիշտ ձևակերպումներ ավելի շատ եմ գտնում, լրագրողներն առաջնահերթ կարևորում են մարդկային կյանքերի մասին տեղեկատվությունը, ինչը ողջունելի է արտակարգ իրավիճակների լուսաբանման հարցում: Այնուամենայնիվ, որոշ կայքեր հավատարիմ մնացին իրենց գործելաոճին և խուճապային վերնագրեր թողարկեցին.
4. Ամենակարևորը' զոհ չունենք, մաղթենք վիրավորներին շուտափույթ ապաքինում»,-գրել է Դավիթ Սարգսյանը:

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan