Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Շինարարություն և ինտերիեր 2016» ցուցահանդեսը ներկայացնում է ոլորտում տեխնոլոգիական նորամուծություններն ու ձեռքբերումները

«Շինարարություն և ինտերիեր 2016» ցուցահանդեսը ներկայացնում է ոլորտում տեխնոլոգիական նորամուծություններն ու ձեռքբերումները
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Շինարարություն և ինտերիեր 2016» ցուցահանդեսը ներկայացնում է ոլորտում տեխնոլոգիական նորամուծություններն ու ձեռքբերումները

Կարևորելով շինարարության ոլորտի զարգացումը՝ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը և «Պրոմ էքսպո» ընկերությունը անցկացնում են ավանդական դարձած տարածաշրջանի խոշորագույն միջազգային մասնագիտացված «Շինարարություն և ինտերիեր 2016» խորագրով 9-րդ ցուցահանդեսը: Դրան մասնակցում են բնագավառը ներկայացնող շուրջ 120 տեղական և արտասահմանյան կազմակերպություններ, այդ թվում՝ Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից և այլ երկրներից:

«Պրոմ Էքսպո» ընկերության գործադիր տնօրեն Արմեն Զաքարյանն իր խոսքում նշեց, որ ցուցահանդեսի մասնակիցները տարեցտարի ավելի աշխուժորեն են ներկայացնում տարատեսակ ու հետաքրքիր նորամուծությունները:

Ցուցահանդեսի կգործի մայիսի 27-ից 29-ը, և այդ ընթացքում մասնակիցները սպառողին կներկայացնեն ոլորտի ձեռբերումները, նորամուծությունները և նոր տեխնոլոգիաները: «Շինարարություն և ինտերիեր 2016» -ի հիմնական նպատակն է խթանել համատեղ գործարար և ներդրումային ծրագրերը Հայաստանի և արտերկրի միջև: Դա հնարավորություն կտա ներդրողներին ուսումնասիրել շինարարական ոլորտը, ինչը դրական ազդեցություն կունենա երկրի տնտեսական աճի վրա: Հայաստանի «Փոքր և միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում կազմակերպվում են գործարար համագործակցության հանդիպումներ: Դա թույլ է տալիս մասնակիցներին գտնել գործընկերներ նաև արտասահմանյան երկրներում».-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Զաքարյանը:

 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
23Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan