Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վ.Ղուկասյան. ԲՀԿ-ն անցա՞վ Ռուբիկոնը

Վ.Ղուկասյան. ԲՀԿ-ն անցա՞վ Ռուբիկոնը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վ.Ղուկասյան. ԲՀԿ-ն անցա՞վ Ռուբիկոնը

Օգտատեր Վահան Ղուկասյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանն այն մասին, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին կսատարի իր թեկնածուին և այդ թեկնածուն կլինի Գագիկ Ծառուկյանը:
«ԲՀԿ-ն այնուամենայնիվ անցա՞վ Ռուբիկոնը: Զոհաբյանը նահանջելու տեղ է թողել՝ հայտարարելով, որ սա իր անձնական կարծիքն է։
ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ կոալիցիոն հուշագրերի մասին այլևս խոսք չկա ու առհասարակ, ի՞նչ կոալիցիոն հուշագրերի մասին խոսք կարող է գնալ եթե ԲՀԿ-ն այդպես էլ մաս չկազմեց իշխող քաղաքական կոալիցիային։ Ընդ որում, Հովհաննիսյանը հայտարարել է նաև, որ ԲՀԿ-ն մերժում է կառավարության առաջարկած սոցիալական բարեփոխումների մի շարք ծրագրերը և առաջարկում է այլևս քննարկել Հրանտ Բագրատյանի կողմից առաջարկված ծրագիրը։
Ի՞նչ է սա նշանակում. մեծ բլե՞ֆ, առանձին պատգամավորենրի անզգուշության դրսևորո՞ւմ, թե՞ ԲՀԿ-ն այնուամենայնիվ բացում է իր խաղաքարտերը և պաշտոնապես ի ցույց դնում իր իրական ռազմավարությունը գալիք ընտրություններում։ Դեռ դժվար է կողմնորոշվել, բայց մի բան հստակ է՝ այսօր դեռ շատ արձագանքներ կլինեն այս փաստի կապակցությամբ քաղաքական բոլոր ճամբարներից»,- գրել է Վահան Ղուկասյանը։
«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan