Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ինժեներական լաբորատորիայի սանը նախատեսում է դրոն պատրաստել ու թշնամու դիրքերը հետախուզել

Ինժեներական լաբորատորիայի սանը նախատեսում է դրոն պատրաստել ու թշնամու դիրքերը հետախուզել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ինժեներական լաբորատորիայի սանը նախատեսում է դրոն պատրաստել ու թշնամու դիրքերը հետախուզել

Հայաստանի դպրոցներում ինժեներական լաբորատորիաների ներդրման շնորհիվ ռոբոտ պատրաստել, տարբեր համակարգչային խաղեր նախագծել ցանկացող երեխաները կարողանում են իրագործել իրենց նպատակները: «Փարոս» հիմնադրամի կողմից «Ղողանջ» հասարակական կազմակերպությունում մոտ երեք ամիս առաջ հիմնադրած ինժեներական խմբակի սաները արդեն տիրապետում են հայկական «Աղվես» ու «Կրիա» ծրագրերին, իսկ ապագայում ցանկանում են ռոբոտ, դրոն նախագծել ու պատրաստել:

10 տարեկան Սամվել Գևորգյանը խմբակ հաճախել է իր ցանկությամբ` ունենալով ապագայում համակարգչային խաղեր, դրոններ ստեղծելու տեսլականը:  «Ես մտածում էի խաղ ստեղծել, դրոններ, որ ուղարկենք թուրքերի մոտ ու իրենց զորքերը տեսնենք: Մեր խմբակը արագ աճում է, նոր երեխաներ են միանում»,-ասաց տղան:

12-ամյա Անի Գրիգորյանին չի խանգարում հանգամանքը, որ խմբակում մեծամասամբ տղաներ են, նրա հավաստմամբ` սեռը նշանակություն չունի, բոլորն էլ հավասար են: «Մոտ երկու ամիս է հաճախում եմ խմբակ: «Աղվես»-ն եմ սովորել, որով խաղեր ենք պատրաստում: Ապագայում ցանկանում եմ ռոբոտներ ստեղծել»,-նշեց աղջնակը: Նա դեռ մասնագիտության հարցում հստակ որոշում չի կայացրել, բայց վստահ է, որ նշյալ ոլորտում է իր ապագան պատկերացնում:

Խմբակավար Շաքե Երիցյանը գոհ է իր սաներից, ովքեր եռամսյա ժամկետում հասցրել են յուրացնել մի շարք համակարգչային գիտելիքներ ու ներկայում էլ նախագծում են «Աղվես» ծրագրով գործող բառարանների շարք: «Ունենք սիրիահայ երեխաներ, ովքեր արաբերենից են թարգմանում, կան նաև սիրիահայ այլ երեխաներ, ովքեր հայերեն չգիտեն, և նույնը արվում է, որ նրանք հայերեն սովորեն: Որպես խմբակավար կարող եմ ասել, որ իմ սպասած արդյունքից շատ ավելին են նրանք անում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նա: Խմբակում ներգրավված է 20 երեխա մայրաքաղաքի տաբեր դպրոցներից, հունիսից նախատեսում են աշխատել ևս 15 երեխայի հետ: Խմբակի ներսում ձևավորվում են խմբեր` ըստ տարիքի և նախասիրությունների: «Ապագայում նախատեսում ենք մասնակցել մի շարք մրցույթների, բայց արդյունքները ոչ միայն խմբակավարից են կախված, այլև երեխաների պարտաճանաչությունից»,-հավելեց Շաքե Երիցյանը` նշելով, որ ամառվա ընթացքում խմբակի դասերը կշարունակվեն:

 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
27Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan