Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Տ. Աբրահամյան. Աշոտյանն ու Ավագյանը ՖԲ-ում բավականին ակտիվ ներկայացնում են իրենց դիրքորոշումները

Տ. Աբրահամյան. Աշոտյանն ու Ավագյանը ՖԲ-ում բավականին ակտիվ ներկայացնում են իրենց դիրքորոշումները
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Տ. Աբրահամյան. Աշոտյանն ու Ավագյանը ՖԲ-ում բավականին ակտիվ ներկայացնում են իրենց դիրքորոշումները

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն անդրադառնալով ՖԲ-ում ՀՀԿ-ականներ Կարեն Ավագյանի ու Արմեն Աշոտյանի՝ ԲՀԿ-ի պահվածքի վերաբերյալ կատարած գրառումներին, նշել է. «Ի տարբերություն այլ կուսակցությունների, «Բարգավաճ Հայաստանը» բաց և լիբերալ կուսակցություն է և որտեղ այո, յուրաքանչյուր կուսակցական կարող է ցանկացած հարցի վերաբերյալ ունենալ իր անձնական դիրքորոշումը»: Այստեղ շատ բան չկա էլ ասելու. նախ ի տարբերություն շատ քաղաքական գործիչների (նաև երիտկուսակցականների), Աշոտյանն ու Ավագյանը ՖԲ-ում բավականին ակտիվ ներկայացնում են իրենց դիրքորոշումները, երկրորդ, հանդուրժում են իրենց գրառումների տակ զետեղվող քննադատությունները և ամենակարևորը... ո՞ւմ է պետք կուսակցության ժողովրդավարության մասին իրենց հավաստիացումները, եթե ամեն նախադասությունից հետո կուսակցության մամուլի խոսնակներն ու այլ իրավասու դեմքերը միանգամից կամ հերքում կամ սվաղում կամ էլ լրացուցիչ պարզաբանումներ են մտցնում: Դա ամենևին կապ չունի ներքին ժողովրդավարության հետ: Ավելին՝ չմոռանանք ներքին ժողովրդավարության մասին «լուրջ» ընդունած Վարդան Բոստանջյանին, ով հենց այդ ժողովրդավարության «զոհը» դարձավ»:

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan