Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վաթսունից ավելի դպրոցականներ մրցանակներ են ստացել «Ոզնի 2016» համակարգչային մրցույթի ամփոփմանը

Վաթսունից ավելի դպրոցականներ մրցանակներ են ստացել «Ոզնի 2016» համակարգչային մրցույթի ամփոփմանը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վաթսունից ավելի դպրոցականներ մրցանակներ են ստացել «Ոզնի 2016» համակարգչային մրցույթի ամփոփմանը

Կայացել է «Ոզնի» համակարգչային մրցույթի մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հաղթող ճանաչվել և մրցանակներ է ստացել 56 աշակերտ, ևս 6-ը ստացել է խրախուսական մրցանակներ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից հայտնել են, այս տարի մրցույթին մասնակցել է 6-10-րդ դասարանների 319 աշակերտ Երևանի 45  և ՀՀ մարզերի 125 դպրոցներից, ինչպես նաև 91 աշակերտ ՀՀ որոշ ուսումնական հաստատություններում գործող ռոբոտաշինության խմբակներից: 

Միջոցառման նպատակն է բացահայտել աշակերտների համակարգչային կարողություններն ու հմտությունները, հնարավորություն տալ համակարգչային ծրագրերի միջոցով արտահայտելու իրենց ստեղծագործական մտքերը, ստուգելու սեփական կարողությունները, ստեղծել հարթակ մարզերի և մայրաքաղաքի ուսուցիչների համագործակցության և փորձի փոխանակման համար: 

 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
26Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan