Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Պատրաստված է Հայաստանում». «Արմֆոն»-ը դուրս է գալիս միջազգային շուկա

«Պատրաստված է Հայաստանում». «Արմֆոն»-ը դուրս է գալիս միջազգային շուկա
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Պատրաստված է Հայաստանում». «Արմֆոն»-ը դուրս է գալիս միջազգային շուկա

Հայկական արտադրության «Արմֆոն» հեռախոսներն արդեն հասանելի են հայաստանցի գնորդին: Հայկական արտադրության առաջին սմարթֆոնները, ըստ այն ստեղծող ընկերության հիմնադրի, որակյալ են և ոչնչով չեն զիջում շուկայում առկա բրենդներին: «Ես հասկացել եմ մի բան. շուկայում ցանկացած ապրանքի համար կա իր գնորդը, այսօր պայքարել ցածր ար ժեքի չինական կամ բարձր արժեքի ամերիկյան, կորեական կամ ճապոնական ապրանքի դեմ, անիմաստ է: Կարևորը մեր ապրանքը որակյալ է, մենք պատասխանատու ենք որակի համար և մեր գնորդի կողքին ենք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր նախագահ Վահան Շաքարյանը: Նա նշեց, որ հեռախոսները հայ երիտասարդ մասնագետների, գիտնականների երկու տարվա աշխատանքի արդյունքն են: Վահան Շաքարյանը հույս հայտնեց, որ «Արմֆոն»-ն ու «Արմթաբ»-ը կնպաստեն Հայաստանի տնտեսության զարգացմանը՝ նոր անուն ավելացնելով «Պատրաստված է Հայաստանում» խորագրի ներքո:

Վահան Շաքարյանը տեղեկացրեց, որ հայկական բջջայինները մոտ ապագայում կհայտնվեն Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի, այլ կերպ ասած՝ Եվրասիական տնտեսական միության շուկայում՝ հասանելիություն ունենալով ավելի քան 160 միլիոնանոց շուկային: Այնուհետև ընկերությունը կձգտնի նաև ամերիկյան ու եվրոպական շուկաներ:

Հեռախոսները 5 տարբեր մոդելի են ու ըստ իրենց տեխնիկական բնութագրիչների մրցունակ են. դրանք ցածր գին ունեն՝ ի համեմատ շուկայում առկա հանրահայտ բրենդների, բարձր են՝ չինական չճանաչված ապրանքանիշերից: «Արմֆոն»-ը տատանվում է 50-151 հազար դրամի սահմաններում: Հեռախոսներում ռինգթոնների տեսքով ներկայացված են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Նիկողայոս Տիգրանյանի, Ստեփան Էլմասի մի շարք ստեղծագործություններ:

 «Ժամանակն է, որ մենք փոխենք մեր մտածելակերպը: Մեզ մոտ տպավորություն է, որ Աստված ստեղծել է աշխարհը, իսկ չինացիները ստեղծում են ամեն ինչ: Իրականում, Աստված ստեղծել է աշխարհը, մենք էլ ստեղծում ենք մերը»,-ընդգծեց Վահան Շաքարյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը նշեց, որ բյուջետային դասի սմարթֆոնների ցանկում «Արմֆոն»-ը մրցունակ է: «Շուկան ինքնակարգավորիչ դեր ունի և կստիպի, որ այս ապրանքատեսակի որակական հատկանիշները զարգացում ունենան»,-ասաց փոխնախարարը: Նա հպարտությամբ փաստեց, որ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը մի քանի տարի է՝ հաջողությամբ գործունեություն է ծավալում ազատ տնտեսական գոտում և բարձր տեխնոլոգիաների մշակմամբ արդեն հանդես է գալիս իր սեփական ապրանքանիշով:

Շնորհանդեսի ժամանակ ցուցադրվեց նաև հայկական արտադրության ռոբոտը, որն աշխատում է «Արմֆոն»-ով: Այն ներկաներին զարմացրեց իր «հեզաճկուն» պարով:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
24Նոյեմբ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan