Ցռան Վերգոները իրենց Առյուծ Մհեր են կարգել. «Հայու տեսակ»



Տարին տասերկու ամիս Մասիվում ասֆալտ են փռում, այնպիսի տպավորություն է, որ Երևանի փողոցները լուրջ ռազմավարական նշանակություն ունեն, այնինչ Արցախ տանող ճանապարհներն առաջին կարգի վթարային են: Բոլոր նրանք, ովքեր մոռանալու են իրենց նահատակներին՝ դատապարտված են լինելու նորանոր նահատակությունների, բոլոր նրանք, ովքեր տղաների քառասունքը չբոլորած մտան քեֆերի մեջ, պատասխան են տալու արդարության առաջ: Ցռան Վերգոները հող հանձնելու մասին են խոսում, բայց Առյուծ Մհերները կհաղթեն նաև նրանց: