«Մետաքսի ճանապարհ». Սուն Ցըզի. «Երկ ռազմարվեստի մասին» ՄԱՍ 3




Լրատվական ռադիոն ներկայացնում է չինացի ռազմական տեսաբան և մտածող Սուն Ցըզիի (մ.թ.ա. 6-5-րդ դար) «Երկ ռազմարվեստի մասին» գրքի ռադիոտարբերակը: Երկը բաղկացած է 13 գլխից, որից յուրաքանչյուրը (բացի 12-րդից) ունի ծանոթագրությունների բաժին։ Սուն Ցըզիի կյանքի ու գործունեության վերաբերյալ շատ քիչ տեղեկություններ են պահպանվել: Հայտնի է, որ նա եղել է Ու իշխանության զորավարը, որի տիրակալն էր Հե-լյուն (մ.թ.ա. 514-495 թթ.): Ցըզին հաջողությամբ ղեկավարել է 30 հազարանոց բանակ և տարել բազմաթիվ փայլուն հաղթանակներ: