Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վնասակար ծրագիրը վարակել է Android-ի միլիոնավոր սմարթֆոններ

Վնասակար ծրագիրը վարակել է Android-ի միլիոնավոր սմարթֆոններ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վնասակար ծրագիրը վարակել է Android-ի միլիոնավոր սմարթֆոններ

Android օպերացիոն համակարգով աշխատող մինչև 10 միլիոն սմարթֆոններ վարակվել են վիրուսով, որը «պտտում է» գովազդային բաներների այցելությունների հաշվիչները և օգտատերերին վերահասցեագրում գովազդային կայքեր: Այս մասին հայտնել են համակարգչային անվտանգության ոլորտի փորձագետները՝ փոխանցում է BBC-ն:

Վնասակար ծրագիրը նաև գաղտնի ներբեռնում է կողմնակի հավելվածներ և հետևում վարակված սարքերի օգտատերերի նախապատվություններին: Դրանք ստեղծողներին բերում են ամսական մոտ 300 հազար դոլար եկամուտ՝ ասված է հետազոտություններում, որ միմյանցից անկախ անցկացրել են երկու՝ Checkpoint և Lookout հակավիրուսային լաբորատորիաները:

Google ընկերությունում հայտարարել են, որ վաղուց գիտեն այդ վնասակար ծրագրերի մասին և կատարելագործում են դրանց հայտնաբերման մեթոդները: Android-ի համար անվտանգության նոր համակարգում, որը դուրս է եկել այս ամիս, վերացված է այդ օպերացիոն համակարգի ավելի քան 100 խոցելիություն՝ ասված է Google-ի հայտարարության մեջ:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
20Հոկտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan