Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայաստանյան կազմակերպությունները Բրազիլիայում կմասնակցեն ՏՏ համաշխարհային կոնգրեսին

Հայաստանյան կազմակերպությունները Բրազիլիայում կմասնակցեն ՏՏ համաշխարհային կոնգրեսին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայաստանյան կազմակերպությունները Բրազիլիայում կմասնակցեն ՏՏ համաշխարհային կոնգրեսին

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 13-14 հայաստանյան կազմակերպություն հոկտեմբերի 3-5-ին կմասնակցի ՏՏ համաշխարհային կոնգրեսին Բրազիլիայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` սեպտեմբերի 5-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը` նշելով, որ ինքը ևս լինելու է հայկական պատվիրակության կազմում:

Էմիլ Տարասյանը նկատել է, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը մեծ ջանք գործադրեց 2014թ.-ին` հայտ ներկայացնելով, որպեսզի 2019թ.-ին այդ կոնգրեսն անցկացվի Հայաստանում, ինչը հաջողվեց ու մեծ նվաճում է երկրի համար:

«Մեր պատվիրակության կազմում են լինելու 13-14 կազմակերպություններ, որոնք ԻՏՁՄ անդամ են: Մեկնելու եմ նաև ես, հնարավորություն եմ ունենալու մասնակցել պետական-մասնավոր համագործակցության քննարկումներին: Պանելային քննարկումներ են տեղի ունենալու, որտեղ կկարողանանք ներկայացնել Հայաստանը, ՏՏ ոլորտը, մեր առավելությ ունները: Կազմակերպություններն էլ իրենց մասնակցությունը կունենան տարբեր քննարկումների»,- ասել է փոխնախարարը:

Նրա խոսքով` երկու հիմնական խնդիր է իր առաջ դրել պատվիրակությունը: Առաջինը, որ բոլոր թեմատիկ քննարկումների ժամանակ առավել մասնակցություն ապահովվի ու հնարավորինս շատ ներկայացվի Հայաստանը, ինչն էլ կնպաստի աշխարհի տարբեր ծայրերից 2019թ.-ին Հայաստանում անցկացվող միջազգային կոնգրեսին մասնակցիների ներգրավմանը:

«Երկրորդ նպատակն է ուսումնասիրել կազմակերպչական հարցերը, թե ինչպես են կազմակերպվում, ինչ շեշտադրումներ են կատարվում միջազգային նմանատիպ խոշորագույն միջոցառումների ժամանակ, որ առնվազն նույն ծավալի, եթե ոչ ավելի, կազմակերպվի նաև Հայաստանում ու հիշվի այն որպես աննախադեպ ու յուրահատուկ»,-ավելացրեց Էմիլ Տարասյանը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
26Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan