Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ռուսաստանը ավիահարձակում է իրականացրել Հալեպի հիվանդանոցներից մեկի վրա. Reuters (լուսանկարներ)

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ռուսաստանը ավիահարձակում է իրականացրել Հալեպի հիվանդանոցներից մեկի վրա. Reuters (լուսանկարներ)

Ռուսական օդուժն ու Սիրիայի կառավարական ուժերը Հալեպ քաղաքի տարածքում ավիահարվածներ են հասցրել ընդդիմադիրների դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով ոչնչացվել է քաղաքի գլխավոր հիվանդանոցներից մեկը: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով սիրիացի ընդդիմադիրներին ու մարդասիրական առաքելությունների աշխատակիցներին: Նրանց պնդմամբ, ավիահարվածների իրականցման հետևանքով գրանցվել է առնվազն 2 զոհ և 13 վիրավոր: Նշվում է, որ ռուսական կործանիչներն ու սիրիական ուղղաթիռները հիվանդանոցի շենքի ուղղությամբ են արձակել առնվազն 7 հրթիռ: Ստեղծված իրավիճակի հետևանքով հիվանադանոցի անձնակազմն այլևս չի կարող աշխատել ու օգնել մարդկանց:

Աղբյուրը մանրամասնում է, որ ավիահարվածների թիրախում են հայտնվել ընդդիմադիրների համար առանցքային նշանակություն ունեցող ճանապարհները, որոնց թվում է նաև Կաստելոն: Հայտնում է Tert.am-ը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan