Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԲՀԿ-ն շագանակները կհանի ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի ձեռքերով

ԲՀԿ-ն  շագանակները կհանի ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի ձեռքերով
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԲՀԿ-ն շագանակները կհանի ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի ձեռքերով

Օգտատեր Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է խորհրդարանական կառավարաման համակարգին անցնելու մասին քննարկումներին:

Նա իր էջում գրել է. «Խորհրդարանական կառավարման համակարգի քննարկումներին դրական արձագանքած ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը այսուհետ կմասնակցեն ԲՀԿ նախաձեռնության «ընդլայնմանը»: Այս քաղաքական զարգացումները մի պահ հիշեցնում են ընդդիմություն-իշխանության քաղաքական երկխոսության հին ու բարի ժամանակները: Պատվիրակությունները միմյանց հետ զրուցում էին, ընդհանուր հայտարարի չէին գալիս, երկխոսությունը առկախվում էր, բայց պրոցեսը գնում էր, այլ կերպ ասած «процесс пошел»: Որքան հիշում եմ ԲՀԿ-ն միջնորդի դեր էր ստանձնում իշխանությունների և արմատական ուժերի հետ երկխոսություն ծավալելու հարցում: Այդ մասին նույնիսկ Նաիրա Զոհրաբյանն էր հայտարարել, թե «ԲՀԿ-ն մշտապես կողմ է եղել նույնիսկ ամենաարմատական ընդդիմախոսների միջև երկրի քաղաքական օրակարգում առկա բոլոր խնդիրները քննարկելու և միասնական լուծումներ գտնելու մշակույթին»: Փաստորեն հավատարիմ լինելով այդ կեցվածքին կարող ենք եզրակացնել, որ այսօր էլ ԲՀԿ-ն միջնորդ է հանդիսանում քաղաքական օրակարգում հարց կախելով առկա բոլոր խնդիրներին միասնական լուծում գտնելու մեջ: Ինչ է ստացվում, որ այսօր ունենք քաղաքական երեք ուժերի կոնսոլիդացիա ընդդեմ ՀՀԿ-ի: Իսկ այդ դեպքում բոլորն էլ լավ գիտակցում են, որ «ընդդեմ» գաղափարով շարժվելով ոչ թե խնդիրները լուծում են ստանում, այլ' հակառակը քաղաքական կրքերն են շիկանում: Փաստորեն ստացվում է որ ԲՀԿ-ն կրակը թեժացնում է իսկ շագանակներն էլ կհանի ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի ձեռքերով:
Հ.Գ. Կարծում եմ հասարակ քաղաքացին ակնկալում է, ոչ թե քաղաքական թեժ մրցապայքար քաղաքական դաշտում դիրք որոնելու ու ամրապնդվելու մեջ, այլ ակնկալում է, քաղաքական առողջ զարգացում իր հասարակ կենցաղային խնդիրների համալիր լուծումները տեսնելու մեջ: Չեմ կարծում որ նման պրոցեսները բերելու են քաղաքացիների խնդիրների լուծման»:

 

 

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan