Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վրաստանում հայկական կապիտալը պետք է աշխատի հատկապես Ջավախքում

Վրաստանում հայկական կապիտալը պետք է աշխատի հատկապես Ջավախքում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վրաստանում հայկական կապիտալը պետք է աշխատի հատկապես Ջավախքում

 «Վրաստանի կարևորությունը Ադրբեջանի համար միայն նրանում չէ կայանում, որ Վրաստանը կարևոր տրանզիտային և էներգետիկ միջանցք կամ տնտեսական գործունեություն ծավալելու համար բարենպաստ տարածք է ադրբեջանցիների համար, այլեւ այն պատճառով, որ այս երկրի սահմաններում Թուրքիայի հետ հնարավոր է իրականացնել Հայաստանի մեկուսացմանն ուղղված միջոցառումների երկարաժամկետ ծրագրեր»,-կարդում ենք Ջավախք բլոգում:

«Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի մի քանի հարյուր միլիոնավոր դոլլարների հասնող ներդրումները Վրաստանում սոսկ բիզնես նախագծեր չեն, այլ նաև ռազմավարական նշանակության նպատակներ են հետապնդում:
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ Socar-ը, Վրաստանում գործող իր Socar Energy Georgia ընկերության միջոցով վերահսկում է այդ երկրի վառելիքաէներգետիկ շուկայի զգալի մասը՝ բնական գազի մատակարարումը և բաշխումը, բենզինի, դիզելի, ավիացիոն վառելիքի ու մազութի ներմուծումը և մեծածախ ու մանրածախ իրացումը: Չմոռանանք նաև այն, որ ադրբեջանցիները ձեռք են բերել Քուլավերի նավթային տերմինալը և Սև ծովի ափին կառուցում են հեղուկ բնական գազի (LNG) գործարան: Այս ամենը հուշում է, որ Վրաստանի էներգետիկ շուկայի յուրացումը ադրբեջանական գերակայությունների մեջ է մտնում:

Ներկայումս Socar-ի կողմից մոտ 100 ավտոլցակայաններ (հիմնականում բենզալցակայաններ) են շահագործվում Վրաստանի տարածքում և նորերն են կառուցվում: Եթե մի հայացք նետենք Վրաստանում Socar-ի բենզա- և LPG գազալցակայանների քարտեզին, ապա նկատվում է, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը բավականին հետևողականորեն է տեղաբաշխում իր ավտոլցակայանների ցանցը: Դրանք հիմնականում կենտրոնացվել են Քվեմո-Քարթլիի, Կախեթիի, Աջարիայի, Գուրիայի, Իմերեթի նահանգներում և Թբիլիսի քաղաքում, իսկ ավելի հստակ, դրանք տեղաբաշխվում են Քվեմո-Քարթլիի ադրբեջանաբնակ տարածքներում, ադրբեջանա-վրացական սահմանից դեպի Ռուսթավի-Թբիլիսի-Գորի-Քութայիսի-Փոթի-Բաթումի ավտոմոբիլային ճանապարհի երկայնքով, Սամտրեդիայից դեպի Զուգդիդի ճանապարհի երկայնքով, Ախալցխա-Բորժոմի-Գորի ճանապարհի երկայնքով, ինչպես նաև հայ-վրացական սահմանին մերձակա Փոքր Դմանիսի գյուղից դեպի Բոլնիսի-Մառնեուլի-Թբիլիսի ճանապարհի երկայնքով: Ըստ էության Սև ծովի ափամերձ տարածքները մինչև Աբխազիայի սահմանը, Թբիլիսին պարագծով, ինչպես նաև վրացական խոշորագույն Ռուսթավի և Քութայիսի քաղաքները կարծես թե «շրջափակված» են Socar-ի ավտոլցակայաններով: Socar-ը ավտոլցակայաններ է տեղադրելու նաև Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան գնացող ճանապարհի երկայնքով՝ դեպի Կազբեգ-Վերին Լարսի ուղղությամբ: Համեմատաբար բաց տարածք է մնացել Ջավախքի տարածաշրջանը, որտեղ արդեն կառուցվել է մեկ բենզալցակայան Ախալց-խայում:

Չի բացառվում նաև նոր բենզալցակայնների և գազալցակայանների կառուցումը Ջավախքում' փակելով հյուսիսային ուղղությամբ Հայաստանի «բենզինային» շրջափակման շղթան: Հաշվի առնելով Ջավախքում ապագայում թյուրքական ներկայության հնարավոր ուժեղացումը՝ մասնավորապես թուրք-մեսխեթցիների վերաբնակեցման փորձերը և թուրքա-ադրբեջանական կապիտալի մասնակցությունը տարբեր շինարարական և ճանապարհաշինարարական նախագծերին, ապա այս ամենը կարող է նպաստել հայաբնակ շրջաններից հայերի արտագաղթին և ժողովրդագրական հաշվեկշռի փոփոխմանը, իսկ ճգնաժամային և պատերազմական վիճակներում բավականին վտանգավոր վիճակներ կարող են ստեղծել Հայաստանի համար:

Վերջին տարիներին Սահակաշվիլիի և ադրբեջանական Socar-ի կողմից Վրաստանի վառելիքա-էներգետիկ շուկան մոնոպոլիզացվել էր, որը պատճառ էր դարձել բենզինի բարձր գների և բնակչությանը մատակարարվող բնական գազի բարձր սակագներին: Ադրբեջանական բենզալցակայաններում վաճառած բենզինի գները Վրաստանում ավելի բարձր են, քան բենզինի գներն են Հայաստանում և մոտենում են եվրոպական մի շարք երկրների գներին այն դեպքում, երբ եվրոպական այդ երկրներում բենզինի նկատմամբ հարկերը (ակցիզային հարկը և ավելացրած արժեքի հարկը) զգալիորեն ավելի բարձր են, քան Վրաստանում: Պրեմիում (Ай-95) բենզինի գինը Հայաստանում կազմում է 1.27$/լիտր, իսկ Վրաստանում 1.43 $/լիտր, Ադրբեջանում 0.81 $/լիտր: Այսինքն ադրբեջանցիները իրենց էժան և ցածրորակ բենզինը «վրացի եղբայրների» վրա թանկ վաճառելով մեծ գումարներ են աշխատում:

Իվանիշվիլիի ղեկավարությամբ նոր Կառավարության իշխանության գալով հնարավոր է, որ Վրաստանի վառելիքի շուկայում որոշակի ձևափոխություններ տեղի ունենան, և այդ շուկան նորից ազատականացվի, որն նախևառաջ ուղղված է լինելու բենզինի գների և բնակչությանը մատակարարվող բնական գազի տարիֆների նվազեցմանը: Եվ հայկական կապիտալը պետք է օգտվի ստեղծված իրավիճակից Վրաստանի վառելիքի շուկայում ներկայություն ունենալու համար:

Գաղտնիք չէ, որ Վրաստանում բիզնեսի համար ստեղծված բարենպաստ պայմանների շնորհիվ տեղի է ունենում հայկական կապիտալի հոսք դեպի Վրաստան: Հայկական կապիտալի համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում հատկապես Թբիլիսին և Սև Ծովի ծովափնյա հատվածները, հատկապես՝ Աջարիան, որտեղ կապիտալը ուղղորդվում է զբոսաշրջային և ժամանցային ենթակառուցվածքների ձևավորմանը, ինչպես նաև անշարժ գույքի ձեռքբերմանը: Ցավոք սրտի, հայկական կապիտալի համար օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով Ջավախքը և այլ հայաբնակ շրջանները առանձնապես մեծ հետաքրքրություն չեն ներկայացնում:

Եթե Հայաստանից տարեկան մի քանի հարյուր հազար զբոսաշրջիկների այցելությունը դեպի Աջարիա, կարող է հայկական կապիտալի համար շահութաբեր լինել, ապա Վրաստանի բարենպաստ գործարար իրավիճակը հայկական կապիտալի համար հետաքրքիր կլինի նաև հայաբնակ շրջաններում և քաղաքներում: Այդ պատճառով անհրաժեշտ է ևս մեկ անգամ գնահատել Ջավախքի (ներառյալ Ծալկայի շրջանի) տնտեսական ներուժը և համապատասխան ծրագրեր մշակել՝ ներառյալ արտադրությունների կազմակերպման մակարդակով:

Պետք է ուսումնասիրել նաև Վրաստանի հեղուկ վառելիքի շուկա մտնելու հնարավորությունները, գնահատել ռիսկային գործոնները, ինչպես նաև հաշվարկել ծախսերը և ավտոլցակայանների շահութաբերությունը: Ադրբեջանական բենզինային էքսպանսիային պետք է հակադրել Բավրա-Նինոծմինդա-Ախալքալակ-Ախալցխա-Բաթումի-Փոթի ավտոմոբիլային ճանապարհի երկայնքով գոնե մի քանի հայկական կապիտալով գազա- և բենզալցակայանների հիմնումով (որոնք զուգահեռ կունենան նաև մինիմարկետներ, կապահովեն տարադրամի փոխանակման, հյուրանոցային, ավտոլվացման և սննդի ծառայություններ): Կարելի է ուսումնասիրել նաև Սև ծովի ափամերձ տարածքներում մեծ հողատարածքների ձեռք բերման հնարավորությունները: Դրանք ոչ միայն բիզնեսի տեսակետից հետաքրքիր, այլ նաև ռազմավարական տեսակետից կարևոր քայլեր կլինեն Հայաստանի կողմից: Դա կունենա ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ ամենակարևորը մեծ հոգեբանական աջակցություն այնտեղ բնակվող մեր հայրենակիցների համար: Եթե Վրաստան, ապա նախևառաջ Ջավախք և այլ հայաբնակ շրջաններ պետք է ուղղորդվի հայկական կապիտալը:

Սարգիս Մանուկյան

 

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
12Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan