Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԵԱՀԿ-ն և Հայաստանը կհամագործակցեն` բնապահպանական ոլորտի իրավական դաշտը կատարելագործելու ուղղությամբ

ԵԱՀԿ-ն և Հայաստանը կհամագործակցեն` բնապահպանական ոլորտի իրավական դաշտը կատարելագործելու ուղղությամբ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԵԱՀԿ-ն և Հայաստանը կհամագործակցեն` բնապահպանական ոլորտի իրավական դաշտը կատարելագործելու ուղղությամբ

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովին:  Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Արծվիկ Մինասյանը ներկայացրել է բնապահպանության ոլորտում քաղաքականության մշակման, տարբեր ուղղություններով նախարարության կարողությունների հզորացման, Օրհուսի կոնվենցիայի պահանջների կատարման ընթացքին վերաբերող հարցեր և նախանշել համագործակցության մեխանիզմները:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Օրհուսի կոնվենցիայի պահանջներին Հայաստանի օրենսդրության ներդաշնակեցման, ինչպես նաև Հայաստանում գործող 15 բնապահպանական տեղեկատվական Օրհուս կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերի:

Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել քննարկվող հարցերի շուրջ և պատրաստակամություն հայտնել համագործակցության շրջանակներն ընդլայնել` ի նպաստ Հայաստանի բնապահպանական ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործման և առկա խնդիրների լուծման:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
17Նոյեմբ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan