Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Տիգրան Ուրիխանյան. Միակ մարդը, ով դեմ քվեարկեց, Զարուհի Փոստանջյանն էր

Տիգրան Ուրիխանյան. Միակ մարդը, ով դեմ քվեարկեց, Զարուհի Փոստանջյանն էր
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Տիգրան Ուրիխանյան. Միակ մարդը, ով դեմ քվեարկեց, Զարուհի Փոստանջյանն էր

Բարգավաճ Հայաստան Կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը facebook-յան իր էջում գրել է.
«Փորձեցի հնարավորինս կոռեկտ արձագանքել իրենից ընդդիմություն ձևացնող պատգամավորուհի Զարուհի Փոստանջյանի անպարկեշտ շահարկումներին, բայց արի ու տես, որ կամ չի հասկանում, կամ էլ չի ցանկանում հասկանալ, իսկ որոշ դժկամների սեփական «բարձրախոսները» արդեն դրա հիման վրա սկսել են նույնիսկ սեփական ֆանտազիայի ներքո վերլուծություններ անել:
Դե ուրեմն ստացեք ինչ որ ուզում էիք: Որ ամբողջ ազգով պայքարում էինք, որպեսզի ընդունվի «սաֆարովյան լկտիության» դեմ ԱԺ հայտարարությունը, միակ մարդը, ով դեմ քվեարկեց Զարուհի Փոստանջյանն էր, թե՞ կարծում եք, որ մարդկանց հիշողությունը կարճ է: Իսկ հիմա թե ինչու Զարուհին չներկայացավ իր իսկ հեղինակած նախագծի քննարկմանը, լավ իմանալով, որ ձայների հարաբերակցությունը այն ժամանակ թույլ է տալու անցկացնել նախագիծը, ընդ որում, նորից կրկնում եմ, այն նիստին, որին ես ներկա էի: Որովհետև նրան հորդորել էին չներկայանալ: Դե թող կանգնի հանրության առջև ու ասի, որ այդպես չէ և կստանա իր իրական կերպարի մասին փաստացի նկարագիր ու թող չկասկածի, որ իր մութ խաղերի մասին կարող է ինչ-որ բան հայտնի լինել ոչ միայն իրեն: Ցանկանու՞մ եք իմանալ որտեղ էր Զարուհին այն պահին: Ասեմ: Հենց այն ԵԺԿ-ի կանանց կոնֆերանսին որի փոխնախագահն էլ Հունգարիայի վարչապետն էր, որն էլ իր թեթև ձեռքով ծախեց եվրոպական արժեքները Ռամիլ Սաֆարովով հանդերձ: Դե ուրեմն պետության հաշվին արտասահմաններում «թրև եկող» պատգամավորուհուն կրկին հորդորում եմ զուսպ մնալ ու սեփական մեղքերը չփորձել բարդել 24 ժամ պարտաճանաչորեն աշխատող մարդկանց վրա: Իսկ իմ քվեարկություններին թող հետևի ժողովուրդը, ու ամեն ինչի պատասխանը կստանա և ամեն բան կնկնի իր տեղը:
Ավելին ասել չեմ ցանկանում , որովհետև չեմ պատրաստվում կնոջը ավել բան ասել, իսկ նրանց ովքեր փորձում են շարունակել շահարկել այս թեման ու անձնական վիրավորանքներ հայտնել հուշեմ, որ եթե նրանք կանայք չեն, ապա թող առավել զուսպ ու զգույշ լինեն, կարող է իրենց հանդեպ արտահայտումներում այնքան էլ կաշկանդված չլինենք»:
«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan