Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Աղձքում հավանաբար հայոց արքաների մասունքներ են հայտնաբերվել

Աղձքում հավանաբար հայոց արքաների մասունքներ են հայտնաբերվել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Աղձքում հավանաբար հայոց արքաների մասունքներ են հայտնաբերվել

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ Աղձքում իրականացված պեղումների արդյունքում տեղի եկեղեցում հայոց արքաների ոսկորներ են հայտնաբերվել:

«Եկեղեցու խորանի տակ մարդկային ոսկորներ պարունակող երեք սնդուկ ենք գտել: Ոսկորները խնամված էին և մաքրված, ինչը վկայում է այն մասին, որ դրանք արքայական են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց հնագետ Հակոբ Սիմոնյանը:

Ենթադրությունների համաձայն, ոսկորները կարող են պատկանել Արտաշիսյան կամ Արշակունյաց դինաստիայի արքաներին, քանի որ հասարակ մարդկանց մասունքները նման վայրում չէին թաղվի:

ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի խոսքով` Աղձքը աշխարհով մեկ հայտնի սրբատեղի է: «Մենք ձգտում ենք հանրության և պետական այրերի ուշադրությունը հրավիրել այդ տարածքի պահպանման, վերականգման և սկսված պեղումները ավարտին հասցնելու վրա, քանի որ այդ պատմական տարածքը լուրջ արժեք է մեր ժողովրդի համար»,-շեշտեց պատգամավորը:

Հնագետն ընդգծեց, որ իրենք սնդուկներից երկուսն են բացել. երրորդը բացելու համար կհրավիրեն լրագրողների և տարբեր պաշտոնյաների` այդ պատմական պահն ավելի նշանակալի դարձնելու նպատակով:

Աղձքում պեղումները դեռ շարունակվում են և ամենայն հավանականությամբ մեկ տարի կտևեն:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
23Նոյեմբ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan