Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Այդ դեպքում Սերժ Սարգսյանը կախված չի լինի «300 սպարտացիների» ծառայությունից

Այդ դեպքում Սերժ Սարգսյանը կախված չի լինի «300 սպարտացիների»  ծառայությունից
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Այդ դեպքում Սերժ Սարգսյանը կախված չի լինի «300 սպարտացիների» ծառայությունից

 Կարեն Թումանյանի ֆեյսբուքյան էջում կարդում ենք. «Ինչու՞ է ՀՀԿ-ն այդքան ինքնավստահ, որ առանց իրենց, Սերժ Սարգսյանը չի կարող վերընտրվել:

Տեսնելով, թե, ինչպիսի աժիոտաժի մեջ են հայտնվել, տարբեր կուսակցությունները և հատկապես ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն, իմ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ փետրվարին ոչ թե ՀՀ Նախագահ, այլ խորհրդարան ենք ընտրելու: Այլապես, ինչպես հասկանալ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի հետևյալ արտահայտությունը'-“ՀՀԿ-ն պետք է ունենա իր թեկնածուին, ի դեմս գործող նախագահի, ինչ մնում է' այլ թեկնածուներ կլինեն, թե չեն լինի, ով կհայտարարի կամ ինչ կհայտարարի, թող ուժերը փորձեն, միգուցե ինչ-որ մի բան ստացվի”: Այստեղ հատկանշական է այն է, թե, ինչ է շեշտադրում պ-ն Սահակյանը' օգտագործելով հետևյալ արտահայտությունը' “պետք է ունենա իր թեկնածուին, ի դեմս գործող նախագահի”: Հարգելի ընթերցող' այսինքն ինչ է ստացվում, Սերժ Սարգսյանը անպայման պետք է առաջադրվի ՀՀԿ-ի կողմից, քանզի, ինքը գործող նախագահն է: Ես հասկանում եմ շատերը ՀՀԿ-ից, կարդալով, այս տողերս կհայտարարեն, որ ես բառերից եմ կառչում: Փորձեմ նրանց վշտացնել, քանզի սրանք լոկ բառեր չեն, այլ ՀՀԿ-ի հստակ դիրքորոշումը այս հարթությունում: Վերջերս ՀՀԿ-ական շատ գործիչներ, ամենուր, հարմար առիթը օգտագործելով հայտարարում են, որ ՀՀԿ-ն ի զորու է հաղթելու, և այսօր իրենք վստահ են, որ կհաղթեն: Այսպիսի կոչերը ինձ ակամայից հիշեցնում են “300 սպարտանցիներին”, որոնք նման կոչերով ոգևորում էին ինքներն իրենց, քանզի, ամենուր շրջապատված լինելով թշնամիներով ոչ մի տեղից օգնություն չէին ակնկալում:

Չնայած երկրում ամենաթողության և անպատժելիության մթնոլորտ է տիրում, սակայն ես հակված չեմ մտածելու, որ Սերժ Սարգսյանը ամենուր շրջապատված է թշնամիներով: Ավարտելով կցանկանայի նկատել, որ, եթե ՀՀԿ-ն ԱԺ ընտրությունների արդյունքում, ունենալով պարզ մեծամասնություն ԱԺ-ում, ինքն է որոշում, թե ով պետք է ղեկավարի կառավարությունը, դա ամենևին էլ չի նշանակում, որ ՀՀ Նախագահի հարցում էլ նրանց ձայնը պետք է որոշիչ լինի: ՀՀ Նախագահի բարձրագույն պաշտոնը այնպիսին է, որ այս հարթությունում միայն ժողովրդի ձայնն է որոշիչ: Եթե Սերժ Սարգսյանին այս կարճ ժամանակամիջոցում հաջողվի ուղղիղ խոսքով վստահեցնել ժողովրդի մեծամասնությանը' անապահով խավին, ապա նա ստիպված չի լինի կախված լինել “300 սպարտանցիների” ծառայությունից:

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan