Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ի՞նչ է պատահել մեզ. Զարուհի Փոստանջյան

Ի՞նչ է պատահել մեզ. Զարուհի Փոստանջյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ի՞նչ է պատահել մեզ. Զարուհի Փոստանջյան

 Զարուհի Փոստանջյանի ֆեյսբուքյան էջում կարդում ենք. «Հայաստան» անվան մեջ մտնում էր մեր մայրենի բնօրրանում ապրող հայ ժողովուրդը՝ իր բնականոն կյանքով, չնայած նրան, որ չկար ազգային հայկական պետության: Մենք կորցրեցինք այն' շեղվելով մեր բնականոն կյանքի ընթացքից:
Անկախության սկզբնական շրջանում մենք վերագտանք մեզ: Հայ ժողովուրդը ոգեշնչվեց պետականությամբ, անկախությամբ և լիահույս էր իր հայրենի բնօրրանում ապրելու ապագայի նկատմամբ: Եվ հենց այդ ժամանակ մենք բեկում մտցրեցինք մեր պատմության մեջ՝ անհավանական հաղթանակ տանելով անհավասար պատերազմում:
Այս ի՞նչ պատահեց, որ ներկայումս՝ շուրջ 20 տարի, ունենալով երկու հայկական պետություններ, տարեկան կորցնում ենք 100.000 բնակիչ, ի՞նչ է պատահել մեզ, որ չենք կարողանում ձևավորել հայ ազգի շահերից բխող պետական իշխանություն:
Բոլորս, կարծում եմ, մտահոգ ենք և ինչ-որ չափով հասկանում ենք ժամանակի վտանգը և ծայրահեղ լինելը: Սակայն շարունակում ենք ընթանալ, համակերպված ապրել նույն արատավոր շրջապտույտում: Մեզանից շատերը շարունակում են լռեցնել արթնանալու և սթափվելու հրամայականը:
Սակայն, այս ամենի հետ մեկտեղ, կան նաև քաղաքացիներ, ովքեր մերժողական վերաբերմունք են արտահայտում այս ստատուս քվոյի նկատմամբ:
Նրանք իրենց չեն պատկերացնում փոքրիկ, կախյալ պետության ուղղակի ինչ-որ իրավազուրկ բնակիչ, ում նկատմամբ իշխում են ինքնակալ նախագահը, մարզպետները, գլխավոր դատախազը, ոստիկանապետը, ԱԱԾ պետը, օլիգարխները և այլոք: Նրանք ազատամիտ քաղաքացիներ են՝ պատրաստ խախտել ներկայիս ստատուս քվոն, վերացնել ինքնակալ նախագահական համակարգը, հրաժարվել պետության կառավարմանը ցանկացած օլիգարխիայի մասնակցությունից:
Ազատամիտ քաղաքացիների բանակը, «Ժառանգությունը» և Րաֆֆի Հովհաննիսյանը ստատուս քվոյի խախտման և Նոր Հայաստանի հիմնադրման ճանապարհին, լինելով առաջատարը, հայտարարում են՝ պատմական իրադարձության հաստատման սկզբի համար առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ սպասարկելու են բոլոր գործընթացները ե՛ւ որպես զինվոր, ե՛ւ որպես առջնորդ:

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan