Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ստեփան Սաֆարյանը ահազանգում է ընտրական կեղծիքների մասին

Ստեփան Սաֆարյանը ահազանգում է ընտրական կեղծիքների մասին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ստեփան Սաֆարյանը ահազանգում է ընտրական կեղծիքների մասին


Ստեփան Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է.« ԱՀԱԶԱՆԳ 1: Հավաստի աղբյուրներից մեկը այսօր հայտնեց, որ դեռեւս մայիսի 6-ի ընտրություններից սուպերմարկետների տերերը պարտադրել ու «ապահովել են», որ իրենց բոլոր աշխատակիցները գրանցված լինեն որոշակի ընտրատարածքի հասցեներում: Արդյո՞ք այդպիսի մարդիկ ունեն կրկնակի հաշվառում կամ կրկնակի անձնագիր (ոստիկանության աշխատակիցներից մեկը նախկինում հարցականով ինձ հասկացրել էր, թե «մի՞թե հնարավոր չէ, որ նույն անձը ՀՀ երկու անձնագիր ունենա»...), թե իրենց հաշվառման վայրից ստիպված դուրս են եկել ու գրանցվել ֆեոդալի կալվածքում, պարզել դեռ չենք կարողացել: Ըստ աղբյուրի` բացառություն չեն նաեւ Ավանի տարածքում առկա սուպերմարկետները: Ակնկալում ենք, որ լրագրողները հետաքննություն կիրականացնեն այս հարցով ու ջրի երես կհանեն այս խայտառակությունը:

ԱՀԱԶԱՆԳ 2: Երեւանի քաղաքային ու թաղային իշխանություններից հանձնարարություն է իջեցվել Նոր Նորքի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ զանգվածների համատիրություններին` ռեսուրսներ փնտրել Ավան եւ Նոր Նորքի 1-ին, 2-րդ զանգվածներում ՀՀԿ թեկնածուի օգտին դժվարին քվեներ հայթայթելու համար: Անձամբ արդեն գիտենք համատիրությունների մի քանի ղեկավարների, ովքեր խոպան են եկել թիվ 1 ընտրատարածք: Համատիրություններից մեկի հետ կապված մի պատմություն էլ կա, բայց դրա մասին կխոսեմ առաջիկայում: Վրդովեցնող է, որ համատիրությունները քաղաքացիների առջեւ իրենց սուրբ պարտականությունը կատարելու փոխարեն ներքաշվել են մարդկանց խիղճը ու քվեն բռնաբարելու գործին: Խոստանում եմ, անկախ ընտրությունների արդյունքներից, դեկտեմբերի 3-ից հատ-հատ զբաղվել այս տարածքի համատիրությունների ֆինանսական ու այլ գործունեությամբ. ինչպե՞ս են ընտրվել, ի՞նչ են արել հավաքագրված գումարները եւ ինչպե՞ս են ծախսել, ինչպես են ձեռքբերել ջիփեր եւ ունեցվածք: Եւ նման «հարստացման պայմաններում» ինչո՞ւ չեն կարողանում կոյուղի փոխել, տանիք նորոգել, մուտքեր վերանորոգել եւ լուծել տարրական հարցեր, որոնց համար անգամ ինձ են դիմում: Այն, ինչ անելու եմ, կապ չունի`ես պատգամավոր կընտրվեմ, թե ոչ: Բավական է արդեն թույլ տանք, որ ոչ միայն ստորացնեն մարդկանց, այլեւ չպատժված հանցագործություններով ֆռֆռան թաղերում: Ուզում եմ, որ իմ այս առաջիկա առաքելության մասին իմանան բոլոր համատիրությունների ղեկավարները:
ԱՀԱԶԱՆԳ 3: Երկու իրար հետ կապ չունեցող աղբյուրներ /մեկը Ավանում, մյուսը' Նոր Նորքում/ այսօր հայտնեցին, որ 10.000-ական դրամ ընտրակաշառքների բաժանման պահը մոտենում է: «Ակնկալողներից» մեկն այսօր ասել է, որ հայտնել են, թե մոտակա օրերին կտրամադրվի խոստացված գումարը:
ԱՀԱԶԱՆԳ 4: Մանկապարտեզների զգալի մասում հանդիպումներ ու հանձնարարություններ եղել են հօգուտ ՀՀԿ թեկնածուի: Անձնագրերով ծնողական ժողովներին արդեն անդրադարձել եմ:
Ահա հայաստանյան ազատ, արդար, մրցակցային ընտրությունները: Բայց անգամ այս պայմաններում իմ հաղթանակի շանսերը, պատկերացրեք, հուսադրող են:
Թեպետ անիմաստ է, բայց վերստին ակնկալում եմ, որ Երեւանի քաղաքային ու թաղային իշխանությունները զբաղվեն իրենց բուն գործով ու սահմանադրական շրջանակներում մնան, նաեւ արգելեն քաղաքականության մուտքը համատիրություններ, դպրոցներ ու մանկապարտեզներ:
Եւ վերջապես`գոնե իրենց ղեկավարին` ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին ազնվորեն տեղեկացնեն, թե ինչպես են ձայներ հայթայթելու նաեւ իր համար նախագահական ընտրությունների ժամանակ եւ չխաբեն, թե «ազնիվ քվեներ» են ապահովվելու ՀՀԿ լավ աշխատանքի դիմաց:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan