Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արծվիկ Մինասյանը խոստանում է խախտումներ հայտնաբերելու դեպքում պատժել ՀԷԿ-երի սեփականատերերին

Արծվիկ Մինասյանը խոստանում է խախտումներ հայտնաբերելու դեպքում պատժել ՀԷԿ-երի սեփականատերերին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արծվիկ Մինասյանը խոստանում է խախտումներ հայտնաբերելու դեպքում պատժել ՀԷԿ-երի սեփականատերերին

Բնապահպանության նախարարությունը ստուգումներ է իրականացնելու Հայաստանում գետերի և ջրավազանների վրա առկա ՀԷԿ-երում և բնապահպանական տեսանկյունից  խախտումներ արձանագրելու դեպքում ներկայացնելու է միջնորդություն՝ կիրառել համապատասխան պատժամիջոցներ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

«Անկախ նրանից, թե ում են պատկանում այդ ՀԷԿ-երը՝ մենք միջնո րդություն կներկայացնենք պատժամիջոցներ կիրառելու համար, եթե չեն պահպանվում բնապահպանական ստանդարտները: Իսկ պատժամիջոցները կլինեն ջրօգտագործման թույլտվության չեղարկումը, կամ նոր պայմանների առաջադրումը, որպեսզի վնաս չտանք, իսկ մյուս կողմից ապահովենք, որպեսզի ջրային ռեսուրսների օգտագործման ներուժը լինի արդյունավետ և օպտիմալ, այլ ոչ թե ամեն գնով հյուծենք ջուրը՝ արդյունքում չունենալով ոչինչ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:

Նա հավելեց, որ վարչապետի հանձնարարականի հիման վրա  այս պահին ուսումնասիրությունները շարունակվում են: Իրականացվում են ստուգումներ նաև մի քանի այլ ուղղություններով, մասնավորապես՝ Շաքիի ջրվեժի մասով: Նախարարի խոսքով՝ կան նաև ստուգումներ ձկնաբուծական մի շարք տնտեսություններում:

 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan