Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Քաղաքագետ. ԲՀԿ-ն իր ընտրական պայքարը կառուցում է 100%-անոց համամասնական ընտրակարգի հիման վրա

Քաղաքագետ. ԲՀԿ-ն իր ընտրական պայքարը կառուցում է 100%-անոց համամասնական ընտրակարգի հիման վրա
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Քաղաքագետ. ԲՀԿ-ն իր ընտրական պայքարը կառուցում է 100%-անոց համամասնական ընտրակարգի հիման վրա

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ԲՀԿ-ն իր ընտրական պայքարը կառուցում է 100%-ոց համամասնական ընտրակարգի ու կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու հիման վրա: Սակայն խորհրդարանի նիստերին պատգամավորների ակտիվությունը, ավելի ճիշտ դրա գրեթե բացակայությունը ցույց է տալիս, որ համակարգն ինքը պատրաստ չէ նման փոփոխության: Իհարկե կան պատգամավորներ, որոնք մշտական ակտիվություն են դրսևորում, սակայն նրանց թիվն այնքան էլ մեծ չէ: Ինչ մնում է ԲՀԿ-ի առաջարկին, ապա արժեր, որ նա այդ առաջարկն անելուց առաջ ինքն իրեն մեկ հարց տար. ովքեր են իրենց վրա վերցնելու այդքան մեծ պատասխանատվություն, եթե ԱԺ նիստերից բացակայող պատգամավորների առաջին եռյակի պատվավոր տեղում հենց ԲՀԿ-ական պատգամավորներն են: Թող ոչ ոք չհամոզի, որ կառավարման համակարգի փոփոխությունը ԲՀԿ «օրենսդիրներին» կստիպի նիստերին առավել հաճախ ներկայանալ: Երկու դեպքում էլ խնդիրը պատասխանատվություն է ենթադրում, ինչը շատ օրենսդիրներ ակնհայտորեն չեն գիտակցում»:

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan