Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սպասվող լրահոս 28.11.2016

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Սպասվող լրահոս. իրադարձություններ, որ դեռ տեղի չեն ունեցել: Արմենպրեսի խմբագրությունից ներկայացնում է գործակալության թղթակից Աննա Գզիրյանը:

Բարև ձեզ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` նոյեմբերի 28-ին, Ազգային Ժողովում  ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Այսօր կայանալու է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի հարցազրույց-ասուլիսը ներքաղաքական զարգացումների շուրջ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին անցկացվեց Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարը, որի ընթացքում  նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց կուսակցության նախագահի պաշտոնում:

ԵԽ-ն ընդունել է Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունները սառեցնելու առաջարկը: Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների սառեցման մասին որոշման վերաբերյալ իր դիտարկումները կներկայացնի թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:

Հասարակական հատվածում շարունակում է քննարկումների առանցքում մնալ սուր շնչառական հիվանդությունների թեման: Այդ հիվանդությունների ակտիվացում է նկատվում մանկահասակ երեխաների շրջանում: Հնարավոր բարդությունների, կանխարգելիչ քայլերի մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին կանդրադառնան ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը, ՀՀ առողջապահության նախարարության մանկական հիվանդությունների ինտեգրացված վարման ազգային ծրագրի ղեկավար Սոնյա Առուշանյանը:

Ի՞նչ խնդիրներ կան մսամթերքի և կաթնամթերքի շուկայում, որքանով է պահպանվում տեղական արտադրանքի որակը և սպառողի իրավունքը:  Օրերս մսամթերք  արտադրող ընկերություններում իրականացվող դիտարկումներին և լաբորատոր արդյունքներին կանդրադառնա  «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը համատեղ կներկայանան «Արվեստի բուհերի շաբաթ» ծրագրով: Շաբաթը կազդարարվի Ուսանողական թատրոնի «Մայրը» ներկայացմամբ:

ԵՊՀ –ում կանցկացվի «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի  20-ամյակի հոբելյանական միջոցառումը, որը նվիրվում է համալսարանական 8 զոհված ուսանող, դասախոս ազատամարտիկների հիշատակին: Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ պաշտպանության, Կրթության և գիտության, Մշակույթի նախարարության ներկայացուցիչներ, համալսարանական զոհված ազատամարտիկների հարազատները, արտերկրից ժամանած հյուրեր:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել Լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
23Նոյեմբ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan