Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արծվիկ Մինասյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանի գլխավորած պատվիրակությանը

Արծվիկ Մինասյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանի գլխավորած պատվիրակությանը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արծվիկ Մինասյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նոյեմբերի 28-ին ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և ԻԻՀ նանոտեխնոլոգիաների գլխավոր շտաբի ղեկավար պրոֆեսոր Սայեդ Սարքարի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Սայեդ Սարքարը տեսաֆիլմի միջոցով ներկայացրել է Իրանում նանոտեխնոլոգիաների զարգացման  բնագավառում կատարված աշխատանքները և Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները: Տարածաշրջանում  որպես այս ոլորտի զարգացման առաջատար դիրք ունեցող երկիր՝ Իրանը, ըստ պրոֆեսոր Սարքարի, պատրաստ է էներգետիկայի, առողջապահության, շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում արդյունավետ փոխգործակցության միջոցով համատեղ ծրագրեր իրականացնել:

Արծվիկ Մինասյանը ողջունել է նախաձեռնությունը, նշելով, որ կաջակցեն համապատասխան գերատեսչությունների հետ պայմանավորվածությունների ձեռք բերման հարցում, միաժամանակ, վստահություն հայտնել, որ բնապահպանության նախարարությունը պատրաստակամ է մանրամասնորեն քննարկելու յուրաքանչյուր ծրագիր, որը հնարավորություն կտա բարձր տեխնոլոգիաների արդյունավետ ներդրումը շրջակա միջավայրի պահպանության ոլորտում:

 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
23Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan