Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սպասվող լրահոս 29.11.2016

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Սպասվող լրահոս. իրադարձություններ, որ դեռ տեղի չեն ունեցել: Արմենպրեսի խմբագրությունից ներկայացնում է գործակալության թղթակից Աննա Գզիրյանը:

Բարև ձեզ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` նոյեմբերի 29-ին,  ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները կհանդիպեն լրագրողներին:  Հանդիպման ընթացքում մանրամասներ կներկայացվեն Բեռլին կատարած այցի վերաբերյալ:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը ներկայացնում է 2014-2015 թվականների հաշվետվություն: Խումբը կհրապարակի նաև 2016 թվականի ընթացքում արձանագրված խնդիրների  քննարկման արդյունքները։

Ի՞նչ քաղաքական գործընթացներ են սպասվում ՀՀԿ-ի համագումարից հետո, ինչ հնարավոր դաշինքներ ու նոր կուսակցություններ կարող են լինել: Հայաստանի քաղաքական իրադարձությունների զարգացման հնարավոր տարբերակներին վերաբերյալ իր վերլուծություններն է ներկայացնելու քաղտեխնոլոգներն ու քաղաքագետները:

«Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ի քարոզարշավի շրջանակում, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կազմակերպում է հանդիպում  լրագրողների հետ: Կոալիցիայի անդամները կպատմեն իրենց գործունեության և հատկապես այս տարի իրականացրած ծրագրերի մասին։ Նշենք, որ առաջիկայում ԱԺ օրակարգ կմտնի Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի նախագիծը:

ԵՊՀ-ում կկայանա «Հայաստանի հեռուստատեսությունը և ռադիոն XXI դարում» խորագրով միջազգային գիտաժողով: Գիտաժողովը նվիրված է Հայաստանի հանրային ռադիոյի 90 և Հայաստանի հանրային հեռուստատեսության 60-ամյա հոբելյաններին:

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում այսօր կկայան կանադական «Մոլինարի» լարային քառյակի համերգը: Մինչ համերգը, լրագրողների հետ հանդիպմանը ծրագրի մանրամասներ կներկայացնեն կանադահայ կոմպոզիտոր Պետրոս Շուժունյանը, ջութակահար Օլգա Ռանզենհոֆերը, ով նաև Մոլինարի քառյակի հիմնադիրն է, ալտահար Ֆրեդերիկ Լամբերը, ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Սվետլանա Սահակյանը:

«Մոսկվա» կինոթատրոնում կկայանա «Լույսի ձայներ» վավերագրական ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը: Ֆիլմը պատմում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի՝ Շվեյցարիայի 16 քաղաքներում այս տարվա ամռանը կայացած համերգային շրջագայության մասին: Ֆիլմի ցուցադրությունից առաջ՝ «Հայաստանի փոքրիկ երգիչները» հանդես կգան կատարումներով: «Լույսի ձայներ» վավերագրական ֆիլմի պրեմիերային ներկա կլինի  ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
23Նոյեմբ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan