Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սպասվող լրահոս 02.12.2016

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Սպասվող լրահոս. իրադարձություններ, որ դեռ տեղի չեն ունեցել: Արմենպրեսի խմբագրությունից ներկայացնում է գործակալության թղթակից Աննա Գզիրյանը:

Բարև ձեզ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` դեկտեմբերի 2-ին , ՀՀ ԱԺ-ում կանցկացվեն ճեպազրույցներ: Տարբեր խմբակցությունների պատգամավորները կամփոփեն ընթացիկ շաբաթվա նիստի աշխատանքները և կանդրադառնան ներքաղաքական զարգացումներին:

ՀՀ կառավարությունը 2016 թվականը հռչակել է Հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի: Այդ ուղղությամբ իրականացված աշխատանքները կներկայացնեն տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները: Գնահատականներ կտրվեն հասարակական կազմակերպությունների կողմից:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում դեկտեմբերի 2-6-ը տեղի կունենա հաշմանդամություն ունեցող անձանց  ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Նախաձեռնության թեման ընտրվել է ՀՀ վարչապետի՝ 2016 թվականը հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի դարձնելու որոշմանը  համապատասխան:

Դեկտեմբերի 1-5-ը Երևանում տեղի կունենա Հայկական բարեգործական ընդհանուր միության հիմնադրման 110-ամյակին նվիրված միջոցառումների շաբաթ: Նախատեսված է «Միության հարյուրամյա պատմություն» էլեկտրոնային գրքի շնարհանդեսը՝ Հայկական վիրտուալ համալսարանի ներկայացմամբ եւ #Snapshot110 լուսանկարչական ցուցահանդեսը: Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում էլ կկայանա «Հոգիս» երաժշտական պարային ներկայացում:

Որքանո՞վ է սուր դրված Ռուսաստանում հայապահպանության հարցը, ի՞նչ խնդիրն են առկա, դրանց լուծման ուղղությամբ ի՞նչ ծրագրեր են նախատեսված: Սփյուռքի նախարարության  համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը,  Կրթության ազգային ինստիտուտի  հայագիտական և սոցիալ-մշակութային առարկաների բաժնի մասնագետ Թամարա Թովմասյանը,  մանկավարժական գիտությունների դոկտոր Ջուլիետտա Գյուլամիրյանը կանդրադառնան թեմային: 

«Կոնգրես» հյուրանոցում   կանցկացվի աշխատանքի տոնավաճառ, որին կմասնակցեն ավելի քան 20 կազմակերպություն՝ առաջարկելով հարյուրավոր թափուր աշխատատեղեր: Տոնավաճառը բաղկացած կլինի երկու մասից։ Ժամը 14:00-ին «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» դահլիճում կսկսվի սեմինար։ Ժամը 16:00-ին «Կոնգրես» հյուրանոցի մեծ դահլիճում կսկսվի բուն տոնավաճառը, որտեղ բոլոր մասնակից ընկերությունները կներկայանան առանձին սեղաններով:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում լրագրողների հետ կհանդի նախարար Լևոն Մկրտչյանը: Նա կներկայացնի «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի վերաբերյալ մանրամասներ:

Այսօր լրագրողների հետ կհանդիպի ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը: Նա  կներկայացնի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքները և առաջիկա ծրագրերը: Անդրադարձ կկատարվի նաև կոոպերատիվների, ապահովագրական համակարգի և oրգանական գյուղատնտեսության ուղղությամբ տարվող աշխատանքներին:

ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ջասսիմ Մուհամմադ ալ Կասսեմին կազմակերպում է ընդունելություն՝ նվիրված Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային տոնին՝ ԱՄԷ հիմնադրման 45-ամյակին։ Հրավիրված են մասնակցելու ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի, հասարակական և այլ կառույցների ներկայացուցիչներ:

Թեքեյան մշակութային կենտրոնում «Շուշիի թանգարաններ» կազմակերպության նախաձեռնությամբ և «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հովանավորությամբ կբացվի «Ազատությունը այլընտրանք չունի. Անկախություն» խորագրով գեղանկարչական ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության հռչակման 25-րդ տարեդարձին: Բարեգործական ցուցահանդեսին հնարավոր է նաեւ աշխատանքների վաճառք, որից գոյացած ամբողջ հասույթը կհատկացվի երիտասարդ ստեղծագործողներին եւ Շուշիի կերպարվեստի թանգարանին: Ցուցահանդեսի բացմանը ներկա կլինի ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել Լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
27Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan