Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սպասվող լրահոս 05.12.2016

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Սպասվող լրահոս. իրադարձություններ, որ դեռ տեղի չեն ունեցել: Արմենպրեսի խմբագրությունից ներկայացնում է գործակալության թղթակից Աննա Գզիրյանը:

Բարև ձեզ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, նշվում  է Կամավորների միջազգային օրը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1985թ.-ին առաջարկել է յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 5-ը նշել որպես Կամավորների միաջազգային օր հանուն տնտեսական և սոցիալական զարգացման: Ինչպես աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում Հայաստանում այդ օրն անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ: Այսօր ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչությունը Կամավորների միջազգային օրվա առիթով կազմակերպում է Միության 25-ամյակին նվիրված «Ժողովրդիս հետ, ժողովրդիս համար» խորագրով միջոցառումը: Ներկա կլինեն տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև կամավորներ՝ Հայաստանի համայնքներում գործող ՀՕՄ-ի 47 մասնաճյուղերից:

Կամավորների միջազգային օրվա հետ կապված «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն, «Դեպի Հայք» հիմնադրամը և Հայ կամավորների միությունը կազմակերպում են հանդիպում: Շուրջ 25 հայաստանյան ՀԿ-ների ներկայացուցիչներ կխոսեն կամավորության դերի և նշանակության մասին։ Բացման ելույթով հանդես կգա Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստոֆ Բիերվիրթը։

Ի՞նչ զարգացումների կարող է հանգեցնել Հալեպ նահանգում թուրքական զորքերի ակտիվացումը, արդյո՞ք Ռուսաստանի արձագանքը կզսպի Թուրքիային: Մերձավորարևելյան վերջին զարգացումների վերաբերյալ իր դիտարկումներն է ներկայացնելու «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը:

Հայ-ռուսական միացյալ զորախմբի գործունեության օգուտներին ու վտանգներին, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածությանը կանդրադառնա քաղաքագետ Լևոն Շիրինյանը, իսկ ղարաբաղյան հիմնախնդիր շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ իր դիտարկումները կներկայացնի Ալեքսանդր Մանասյանը:

ՀԲԸՄ «Վահե Կարապետյան» կենտրոնում կկայանա սիրիահայերին սպասարկող «Բժշկական սպասարկման կենտրոն»-ի պաշտոնական բացումը։ Այս նոր բուժսպասարկման կենտրոնը ՀԲԸՄ «Աջակցություն սիրիահայերին» ծրագրի մասն է, որի շրջանակում սիրիահայերը կստանան անվճար բժշական խորհրդատվություն:

Երևանում հայտարարվում է Ամանորի և Սուրբ Ծննդյան սկիզբը՝ ամանորյա տոնածառի զարդարման բարեգործական միջոցառմամբ: «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը «Օրրան» ՀԿ-ի և «SOS մանկական գյուղեր»-ի հետ միասին կազմակերպում են ամանորյա տոնածառի զարդարումը կարիքավոր և հաշմանդամ երեխաների համար: Հյուրանոցը կհյուրընկալի մոտ 50 երեխա և կկազմակերպի ամանորյա տոնածառի զարդարումը:

 

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, երգահան Արթուր Գրիգորյանի «Երեկ, այսօր և...» խորագիրը կրող ստեղծագործական երեկոն: Երեկոյի ընթացքում կներկայացվեն Արթուր Գրիգորյանի երգերը՝ նոր, ժամանակակից մեկնաբանությամբ: Համերգին մասնակցում են Հայաստանի պետական ջազ նվագախումբը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Երգի պետական թատրոնի նոր սերնդի ներկայացուցիչները:

Նոյեմբերի 24-26-ը Հոլանդիայի Պապենդալ քաղաքում կայացել է Կիոկուշին կարատեի Եվրոպայի 30-րդ բաց առաջնությունը, որին մասնակցած Հայաստանի մարզիկները լուրջ հաջողություններ են գրանցել: Այսօր «Արմենպրես»-ում հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի (KWF) նախագահն ու փոխնախագահը, ինչպես նաև առաջնությանը մասնակցած մարզիկները կամփոփեն արդյունքները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
17Նոյեմբ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan