Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Facebook-ը, Twitter-ը, YouTube-ը եւ Microsoft-ը միավորվել են ծայրահեղականության դեմ պայքարում

Facebook-ը, Twitter-ը, YouTube-ը եւ Microsoft-ը միավորվել են ծայրահեղականության դեմ պայքարում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Facebook-ը, Twitter-ը, YouTube-ը եւ Microsoft-ը միավորվել են ծայրահեղականության դեմ պայքարում

Facebook-ը, Twitter-ը, YouTube-ը եւ Microsoft-ը հայտարարել են միավորվելու մասին՝ իրենց կայքերի միջոցով ծայրահեղական կոնտենտի տարածման դեմ պայքարելու համար: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, այս մասին ասված Է ընկերությունների համատեղ հայտարարության մեջ:

Դրա համար վեբ-հսկաներն սկսում են այն ֆոտո եւ տեսանյութերի «թվային դրոշմների» փոխանակումը, որոնք ավելի վաղ ճանաչվել են ծայրահեղական եւ հեռացվել իրենց պորտալներից: Դրանք եզակի նույնացուցիչներ են, որոնք տրվում են  արմատականների կողմից ցանցում ստեղծվող եւ տարածվող կոնտենտին:   

Այդ տեխնոլոգիայի միջոցով համաձայնության մասնակիցները նախատեսում են իրենց հարթակներում բացահայտել ծայրահեղականների հետ պոտենցիալ կերպով կապված գրառումները եւ հեռացնել դրանք:

Արդյունքում կստեղծվի այդպիսի «դրոշմների» տվյալների ընդհանուր պահոց, դրա գործարկումը նախատեսված Է 2017 թվականի սկզբին:

Նաեւ համատեղ հայտարության մեջ նշված Է, որ իրենց օգտատերերի անձնական տվյալներն ընկերությունները չեն փոխանակի:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
23Նոյեմբ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan