Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Տ.Աբրահամյան. ՀՀԿ-ն քառօրյայի հաշվին խաշ կկազմակերպի

Տ.Աբրահամյան. ՀՀԿ-ն քառօրյայի հաշվին խաշ կկազմակերպի
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Տ.Աբրահամյան. ՀՀԿ-ն քառօրյայի հաշվին խաշ կկազմակերպի

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջում կարդում ենք.
«Ասում են, թե ՀՀԿ-ն՝ ի պատասխան չորեքշաբթի օրը ԲՀԿ խմբակցության անդամների Գյումրի մեկնելուն և այնտեղ տրակտորա-գլամուրային միջոցառում անցկացնելուն, պատրաստվում է այսօր, ԱԺ քառօրյայի հաշվին խաշ կազմակերպել, ՀՅԴ-ն որսի կգնա, իսկ ՕԵԿ-ը՝ կոլեկտիվով ջեմ փակելու, իսկ Րաֆֆին տարված սարերի քամու կարոտով արշավի կմեկնի: Իսկ եթե ավելի լուրջ, ապա իսկապես զավեշտ է, երբ այնպիսի կարևոր քննարկումների ժամանակ ինչպիսին որ բյուջեին է, ինչ-որ խմբակցություն որոշում է արտագնա բարեգործա-ժողովա-միջոցառում կազմակերպել, կարծես այս ամենն իրենց չի վերաբերվում: Տեղից ԱԺ պատգամավորների աշխատանքային գրաֆիկը բավականին էկզոտիկ է. 3 շաբաթը մեկ 4 օրանոց քառօրյա, աշխատանքը սկսում է 12.00-ին, արանքում 1.5 ժամ ընդմիջում ու վերջանում է 18.00: Մարդիկ մի ամբողջ 4.5 ժամ աշխատում են: Էլ չեմ նշում նիստերից ու հանձնաժողովներից բացակայությունների մասին: Այդքանը քիչ է ու իրենց փիառ արշավներն էլ հենց քառօրյայի օրերին են կազմակերպում: Ասում ես էլի՝ մարդիկ գիտեն ոնց իրենց հանգիստը կազմակերպեն»:
«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan