Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սպասվող լրահոս 12.12.2016

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Սպասվող լրահոս. իրադարձություններ, որ դեռ տեղի չեն ունեցել: Արմենպրեսի խմբագրությունից ներկայացնում է գործակալության թղթակից Աննա Գզիրյանը:

Բարև ձեզ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` դեկտեմբերի 12-ին, ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է «Պահեստազորային պատրաստության համակարգի կատարելագործումը» թեմայով խորհրդարանական լսումներ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կայցելի «Սինոփսիս Արմենիա» ընկերության արտադրական կենտրոն և ուսումնական դեպարտամենտ: Այցի նպատակն է ծանոթանալ էլեկտրոնային նախագծման ոլորտում «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործունեությանը՝ ճարտարագիտական հետազոտությունների և կրթական ծրագրերի ուղղություններով: Նախատեսված է նաև հանդիպում ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամների  հետ:

Երևանում կանցկացվի «Էկոլոգիական քաղաքականության բարելավման և կանաչ տնտեսության զարգացման խնդիրները ջրային ռեսուրսների շահագործման ոլորտում» խորագրով աշխատաժողովը: Այն կազմակերպում է ՀՀ բնապահպանության նախարարությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և ԵՊՀ-ում գործող Կայուն զարգացման կենտրոնը: 

«Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները հանդես կգան 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին համատեղ համագործակցության վերաբերյալ հայտարարությամբ: Հայտարարությունից հետո կուսակցությունների ներկայացուցիչները կպատասխանեն լրագրողների հարցերին:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը կկայանա Հայաստանում Ռուսաց լեզվի օրերի հանդիսավոր բացումը՝ նվիրված ԱՊՀ կազմավորման 25-ամյակին: Ներկա կլինի ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը տոնում է իր հիմնադրման 70 ամյակը: Այդ կապակցությամբ նախատեսված են մի շարք միջոցառումներ տարբեր երկրներում, այդ թվում` Հայաստանում: Միջոցառմանը ներկա կգտնվեն ՀՀ կառավարության, հասարակական և մասնավոր հատվածի գործընկեր-ներկայացուցիչները, ինչպես նաև երեխաներ: Կներկայացվի ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր կարգախոսն ու համաշխարհային տեսահոլովակը: Ելույթ կունենան Ավետիսյան դպրոցի և Թումո ստեղծարար կենտրոնի սաները:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը կամփոփի հիմնադրամի գործունեությունը, կներկայացնի 2016 թվականի ՏՏ ոլորտի արդյունքները: Բագրատ Ենգիբարյանը կանդրադառնա նաև հիմնադրամի շուրջ ծավալվող վերջին զարացումներին: Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից  պարզվել է, որ հիմնադրամի ծառայողների կողմից հիմնադրամի գույքի կառավարման, պետական միջոցների տնօրինման գործընթացներում թույլ են տրվել խախտումներ և չարաշահումներ, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Երևանում տեղի կունենա Բորիս Պիատրովսկու հուշատախտակի բացում: Կմասնակցեն Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ Բորիս Պիատրովսկու որդին, Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին:

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, Եվրոպայի առաջնության չեմպիոն Հարություն Մերդինյանը, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Արթուր Դավթյանը կամփոփեն ընթացիկ տարվա աշխատանքները, կներկայացնեն ձեռքբերումներրը և առաջիկա անելիքները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել Լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
23Նոյեմբ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan