Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ա.Աշոտյան. Շեֆ ջան, դու առաջինն ես

Ա.Աշոտյան. Շեֆ ջան, դու առաջինն ես
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ա.Աշոտյան. Շեֆ ջան, դու առաջինն ես

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Բարգավաճականների միայն 38.6 տոկոսն է պատրաստ նախագահական
ընտրություններում ձայն տալ Ծառուկյանին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում լսել են սոցիոլոգիայի մասին ու սկսել են անել մի բան, որն իրենց պատկերացրածով հենց հարցում է:

Երբ խորհրդարանական ընտրությունների օրը «Կենտրոն»-ի աշխատողներին հարցրել էին՝ ում եք քվեարկել ու արդյունքները ամբողջ գիշեր պտտում էին
հեռուստաէկրանին իբրև էքզիտ փոլ (իմիջիայլոց Կենտրոնի ժողովրդի մի էական մասը ԲՀԿ չէր ընտրել), սոցիոլոգիային քիչ թե շատ ծանոթ բոլորը հռհռում էին, իսկ դիտորդները ոմանք շվարել էին որոշ մարդկանց անտեղյակության աստիճանից:

Բայց արի ու տես, որ մարդիկ կանգ չառան ընտանեկան սոցիոլոգիայի կայացման ճանապարհին: Ավելին, առաջ շարժվելով հումորիստական նվաճումների ուղով՝
հիմա էլ իրենց կոչում են «Ձեր մտորումները», «Մեր ցանկությունները», «Ամեն ինչ լավ է լինելու» և նմանատիպ այլ ՍՊԸ-ներ, որոնք քնում-զարթնում են ու ԲՀԿ-ի տղերքին ուղղում հարցեր, որոնք կարդացել են գործից տեղյակների անցկացրած հարցումներում:

Երեկ էլ նման մի «գրագիտության գոհար» էին հրապարակել ու ի լուր աշխարհի հայտարարել, թե Գագիկ Ծառուկյանը առաջինն է:

Ուռա:

Կարևոր չէ, ինչում, կարևորը, որ գնան ասեն՝ շեֆ ջան դու առաջինն ես: Ու ոչինչ, որ չեն հասկացել,
որ մի բան են նկարել, որում իրականում ասված է, թե բհկականների 38.6 տոկոսն է միայն Ծառուկյանին նախագահ պատկերացնում:

Այ այ այ:

Այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանին 14, 7 տոկոս եք գրել, լավ եք արել, բա ձեր ղեկավարին ինչի՞ ՞ ՞ եք տենց վատաբանել:

Այ այ այ:

Հ.Գ. Երիցս ճիշտ է պնդումը, որ տգիտությունը կործանարար բան է:

 

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
25Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan