Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սեյրան Օհանյանի թիմակիցները մարզերում հանդիպումներ են ունենում. «Ժողովուրդ»

Սեյրան Օհանյանի թիմակիցները մարզերում հանդիպումներ են ունենում. «Ժողովուրդ»
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Սեյրան Օհանյանի թիմակիցները մարզերում հանդիպումներ են ունենում. «Ժողովուրդ»


ՀՀ նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:

«Ժողովուրդ»-ի տեղեկացել է, որ այդ հանդիպումը կայացել է Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունից որոշ ժամանակ հետո: Կողմերը քննարկել են քաղաքական վերադասավորումների հարցը, ինչպես նաև Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն մտնելու հեռանկարը:

Պաշտպանության նախկին նախարարը, ինչպես իր մյուս զրուցակիցների դեպքում, Վարդան Օսկանյանին ևս հստակ չի ասել, թե երբ է պատրաստվում քաղաքականություն մտնելու մասին հայտարարություն անել, բայց միաժամանակ ակնարկել է, որ կուսակցաշինական աշխատանքներ է կատարում:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝վերջին շրջանում Սեյրան Օհանյանի թիմակիցները մարզերում հանդիպում են ամենատարբեր խավի ներկայացուցիչներին՝ հիմնականում ազատամարտի մասնակիցներին, և փորձում են նրանց համոզել՝ դառնալու Սեյրան Օհանյանի թիմի ներկայացուցիչը: 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
20Հոկտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan