Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Զորի Բալայանը՝ Սեյրան Օհանյանի բարեխոս. նրան կջանան տեղավորել ՀՀԿ ցուցակում. «ժողովուրդ»

Զորի Բալայանը՝ Սեյրան Օհանյանի բարեխոս. նրան կջանան տեղավորել ՀՀԿ ցուցակում. «ժողովուրդ»
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Զորի Բալայանը՝ Սեյրան Օհանյանի բարեխոս. նրան կջանան տեղավորել ՀՀԿ ցուցակում. «ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ այլ ֆորմատով քաղաքական դաշտ մտնելը տարատեսակ քննարկումների տեղիք է տվել: Նա հանդես կգա ընդդիմադիր կեցվածքով. կներգրավվի՞ ՀՀ ազգային ժողովում նախագահի նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի՝ «Երրորոդ հանրապետություն» կուսակցության շարքերում, թե՞ սեփական կուսակցությունը կստեղծի, դեռեւս հստակեցված չէ:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 8-11-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած Սերժ Սարգսյանի հետ Ստեփանակերտում բավականին ծավալուն քննարկումներ են եղել նախկին նախարարին Հայաստանի հանրապետական կուսակցությունում տեսնելու հեռանկարի մասին, ու չի բացառվում, որ այդ հարցը բարձրացրած լինի հենց Զորի Բալայանը:

Հայտնի ճշմարտություն է, որ նա համարվում է Սերժ Սարգսյանի եւ Սեյրան Օհանյանի մտերիմը: Իսկ թե ինչ որոշում կկայացնեն Սարգսյանը եւ Օհանյանը, առայժմ հայտնի չէ, սակայն նախնական վարկած կա, որ Օհանյանին կջանան տեղավորել Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում՝ ընդհուպ մինչեւ առաջին եռյակում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
17Նոյեմբ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan