Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սպասվող լրահոս 21.12.2016

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Սպասվող լրահոս. իրադարձություններ, որ դեռ տեղի չեն ունեցել: Արմենպրեսի խմբագրությունից ներկայացնում է գործակալության թղթակից Աննա Գզիրյանը:

Բարև ձեզ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր` դեկտեմբերի 21-ին, պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Այցի շրջանակում Իրանի նախագահը հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Նախագահի նստավայրում հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին  հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարություններով: Երևանում Հայաստանի և Իրանի նախագահները ներկա կգտնվեն նաև Հայաստան-Իրան գործարար համաժողովին:

Երևանի պետական համալսարանում Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը կամփոփի ընթացիկ տարվա գործունեությունը: Արաբագետ Սարգիս Գրիգորյանն էլ կներկայացնի վերջին շրջանում համաշխարհային զարգացումների կիզակետում հայտնված «Իսլամական պետության» վերաբերյալ իրականացրած հետազոտությունը:

ՀՀ մարդու իրավունքների պաշպան Արման Թաթոյանը և Ռուսաստանի Դաշնության Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան կստորագրեն երկու հաստատությունների միջև համագործակցության մասին  հուշագիր, որից հետո հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Ավելի ուշ ԵՊՀ –ում տեղի կունենա հանդիպում ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովայի հետ:

Այսօր լրագրողների հետ կհանդիպի ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Նա կներկայացնի պտուղ-բանջարեղենի մթերումների և արտահանումների արդյունքները:

Գյուղատնտեսության նախարարության մեկ այլ գերատեսչություն ևս ամփոփիչ ասուլիսով հանդես կգա: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության երեք տեսչություններ կներկայացնեն ընթացիկ տարում կատարած աշխատանքները:  

Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի  տնօրեն Արման Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը կներկայացնի 2016թ. ընթացքում ինստիտուտի կողմից իրականացված հետազոտությունների, մասնավորապես՝ ՀՀ–ում ծնելիության վրա սոցիալ-տնտեսական գործոնների ազդեցությունների գնահատմանն ու  ՀՀ-ում բնակարանային պահանջարկի բացահայտմանն ուղղված հետազոտության արդյունքները:

Ընթացիկ տարվա աշխատանքները, գրանցված ձեռքբերումներն ու ոլորտում առկա խնդիրները կներկայացնի Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում:

Կանցկացվի Երևան-Մոսկվա-Աստանա-Բաքու-Բիշքեկ-Քիշնև-Մինսկ տեսակամուրջ՝ «Անկախ պետությունների համագործակցության 25 տարին.  կորուստների և ձեռքբերումների ուղին» թեմայով։ Միջոցառման մասնակիցները կներկայացնեն, թե 25 տարվա ընթացքում ինչ արդյունքներ են գրանցել ԱՊՀ անդամ երկրները։

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել Լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
23Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan