Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Տ. Աբրահամյան. Կուսակցությունները հիմնականում «փակվում» են Երևանում

Տ. Աբրահամյան. Կուսակցությունները հիմնականում «փակվում» են Երևանում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Տ. Աբրահամյան. Կուսակցությունները հիմնականում «փակվում» են Երևանում

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ի՞նչ խնդիր են փորձում լուծել 100% համամասնական ընտրակարգի դրոշակիրները (քաղաքական շարժառիթներն իհարկե ակնհայտ են): Ինչի՞ են փորձում քաղաքական համակարգի և առհասարակ, երկրում առկա բոլոր խնդիրների լուծումը կապել կառավարման համակարգի կամ ընտրակարգի փոփոխությանը: Ինչո՞ւ հիմնավոր վերլուծություն չի ներկայացվում այն մասին, թե հատկապես ինչով է գործող համակարգը արգելակում, դանդաղեցնում երկրում իրականացվող բարեփոխումները: Այն հանգամանքը, որ նշվում է, թե մեծամասնականի դեպքում «տեղական իշխանիկներ», «օլիգարխներ» են ընտրվում դա համակարգի խնդիրը չէ: Իսկ կարո՞ղ ենք նշել, թե որ կուսակցություններն են աշխատում մարզերում, որ կուսակցություններն են իրենց գործողություններով քաղաքական պայքար հաղորդում մարզերում իրականացվող ՏԻՄ ընտրությունները: Կուսակցությունները հիմնականում «փակվում» են Երևանում (իհարկե բացառություններ կան), մշտական աշխատանք չեն տանում մարզերում, իսկ հետո բողոքում են, թե թեկնածու չունենք կամ մեր թեկնածուն պարտվեց «վարչական կամ .. ռեսուրսին»: Հարգելիներս, մարզերում աշխատել է պետք, հարկավոր է կուսակցական աշխատանքներն ակտիվացնել և ոչ միայն ընտրություններից առաջ»:
«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan