Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սպասվող լրահոս 23.12.2016

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Սպասվող լրահոս. իրադարձություններ, որ դեռ տեղի չեն ունեցել: Արմենպրեսի խմբագրությունից ներկայացնում է գործակալության թղթակից Աննա Գզիրյանը:

Բարև ձեզ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` դեկտեմբերի 23-ին, Ծաղկաձորում կանցկացվի «Մաքսային միություն-Հայաստան. արդյունաբերական համագործակցության զարգացման հեռանկարները» թեմայով համաժողով: Համաժողովին ելույթ կունենա ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար ՍուրենԿարայանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի անդամ, նախարար Վերոնիկա Նիկիշինան: Համաժողովի ընթացքում Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի պետական մարմինների ներկայացուցիչները կքննարկեն արդյունաբերական կոոպերացիայի զարգացման և համագործակցության ընդլայնման հեռանկարները ԵԱՏՄ շրջանակներում:

ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Խորհրդարանում էլ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը կհանդիպեն լրագրողներին:

Այսօր մի քանի գերատեսչություններ կամփոփեն ընթացիկ տարվա աշխատանքները: Ամփոփիչ մամուլի ասուլիսով հանդես կգան Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը  նշում է Հայաստանում մաշկասեռավարակաբանական ծառայության և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի հիմնադրման 95 ամյակը: Այդ առթիվ կանցկացվի հանդիսավոր միջոցառում Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնում:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի կունենա սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Կներկայացվեն սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ 2016 թվականին կատարված և 2017 թվականին նախատեսվող աշխատանքային ծրագրերը: Կքննարկվեն սիրիահայերի հետ տարվող աշխատանքներին վերաբերող ընթացիկ հարցեր:

Այսօր տեղի կունենա «Երրորդ Հանրապետություն» կուսակցության արտահերթ՝ 7-րդ համագումարը: Համագումարի օրակարգում լինելու է կուսակցության ծրագրի, կանոնադրության փոփոխությանը, ընտրություններին, համագումարի բանաձևի ընդունմանը վերաբերող հարցեր:

Երևանում ամանորյա ներկայացմամբ հանդես կգա «Շապիտո» Մոսկվայի կրկեսը: Լրագրողների հետ հանդիպմանը «Շապիտո» մոսկովյան կրկեսի անձնակազմը, նախագծի հեղինակ, Երևանի կրկեսի գեղ.ղեկավար Սոս Պետրոսյանը կներկայացնեն ծրագրի մանրամասները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել Լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
23Նոյեմբ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan