Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մոուրինյո. «Մխիթարյանն իր կարիերայի ամենագեղեցիկ գոլը խփեց»

Մոուրինյո. «Մխիթարյանն իր կարիերայի ամենագեղեցիկ գոլը խփեց»
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մոուրինյո. «Մխիթարյանն իր կարիերայի ամենագեղեցիկ գոլը խփեց»

«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի առաջնության հերթական տուրի խաղում 3։1 հաշվով առավելության հասավ «Սանդերլենդի» նկատմամբ։ Երրորդ գոլի հեղինակը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է։

Կատարման արվեստով դա եզակի գոլ է և կարող է հավակնել մրցաշրջանի լավագույն գոլի կարգավիճակին։ Կա միայն մեկ հանգամանք, որը կարող է պատճառ դառնալ, որ այդ գոլը չընդգրկվի լավագույնների շարքում. այն խփվեց խաղից դուրս վիճակից, սակայն մրցավարը չնկատեց դա ու արձանագրեց դարպասի գրավումը։ Նույնիսկ եզրային մրցավարն այնքան էր հիացած այդ գոլով, որ որոշեց գրանցել այն։

Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Մխիթարյանի հրաշք գոլին անդրադարձել է նաև թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։

«Կարծում եմ՝ նա խփեց իր կարիերայի ամենագեղեցիկ գոլը։ Բայց Հենրիխը ոչ միայն գոլեր է խփում, այլև աշխատում է պաշտպանությունում, ինչպես նաև ավելացնում թիմի ստեղծագործական խաղը։ Ես շատ ուրախ եմ, որ նա վնասվածքից հետո վերադարձել է ու կրկին երջանկություն ու տրիբունաների սերն զգաց։ Դա շատ կարևոր է նրա համար»։

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
28Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan