Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Պատասխան՝ 100 տարի անցի» լավագույն քանդակներից հինգը՝ Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդում

«Պատասխան՝ 100 տարի անցի» լավագույն քանդակներից հինգը՝ Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Պատասխան՝ 100 տարի անցի» լավագույն քանդակներից հինգը՝ Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդում

«Պատասխան՝ 100 տարի անց» համալիր ծրագիրը մոտենում է տրամաբանական ավարտին։ Շուրջ երկու տարի տևած նախագծի արդյունքում ստեղծված լավագույն քանդակներից հինգը համալրել են Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուն։

Նախագծի կազմակերպչական խորհրդից տեղեկացնում են, որ օրերս Պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը հյուրընկալել է երիտասարդ քանդակագործներին և շնորհակալագրեր հանձնել՝ բարձր գնահատելով կատարված նվիրատվությունը։ Նա նաև պարտավորեցրել է, որ իրենց հետագա գործունեությամբ երիտասարդները լինեն առավել նպատակասլաց և լավագույնս դրսևորեն իրենց ստեղծագործական որակները, քանի որ այսուհետ նրանց անունները հանգրվանել են Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Փանոս Թերլեմեզյանի և մյուս մեծերի կողքին։

Հարկ է նշել, որ նախագծի շրջանակում հաջողված որոշ աշխատանքներ առաջիկայում Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի կողմից կփոխանցվեն Շուշիի պատկերասրահին՝ որպես նվիրատվություն։

Ստորև՝ Հայաստանի ազգային պատկերասրահին նվիրված աշխատանքների ցանկը։

«Վերջինը» (Բրոնզ, գրանիտ, 23*20*60). հեղ՝ Նարեկ Կնյազյան
«Երբեք չմոռացվեց…» (Բրոնզ, գրանիտ, 32*31*20). հեղ` Արփինե Քեթցյան
«Ելել ես, որ աշխարհն իմանա…» (Մարմար, բրոնզ, 40*50*30). հեղ` Մայա Ավագյան
«Դեր-Զորի հերոսը» (Բրոնզ, մարմար, 32*20*20). հեղ` Հայկ Պետրոսյան
«Դեպի հավերծություն» /«Ավրորա» (Բրոնզ, 30*30*17). հեղ` Մանվել Մաթևոսյան

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
28Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan