Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սպասվող լրահոս 11.01.2017

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Սպասվող լրահոս. իրադարձություններ, որ դեռ տեղի չեն ունեցել: Արմենպրեսի խմբագրությունից ներկայացնում է գործակալության թղթակից Աննա Գզիրյանը:

Բարև ձեզ «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Դեկտեմբերի վերջին Հայաստանի սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունները, դրանից հետո միջազգային արձագանքը շարունակում են մնալ հայ քաղաքագիտական դաշտի քննարկման առարկա: Այսօր` հունվարի 11-ին, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը լրագրողների հետ հանդիպմանն իր վերլուծությունները կներկայացնի արտաքին և ներքին քաղաքական զարգացումների, սահմանին տիրող լարվածության եւ տարածաշրջանային իրադարձությունների մասին:

«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը կամփոփի տոնական օրերին իրականացրած աշխատանքը: Մանսավորապես, կներկայացնի Ամանորին գրանցված կանչերի թիվը, կտրամադրի տեղեկատվություն հիվանդների դիմելիության վերաբերյալ:

Հունվարի 13-ին հին տոմարով Նոր տարին է: Հայաստանում Հին նոր տարին եւս նշվում է, թեեւ ոչ մեծ շուքով: Հեռուստատեսությամբ եթեր են հեռարձակվում տոնական` Ամանորյա հաղորդումները: Տոնական եղեւնին` տոնածառը, զարդարում է բնակարանները նաեւ Հին նոր տարուն: Այսօր ազգագրագետ Կարինե Բազեյանը լրագրողների հետ հանդիպմանը կներկայացնի Հին նոր տարվա խորհուրդը, անդրադարձ կկատարի տոնի կարևորությանն ու նշանակությանը:

Օրերս Մարաշլյան ֆոտոստուդիան հրապարակել էր հայ կնոջ, նրա այլ ազգի ամուսնու և իրենց երեխայի լուսանկարը: Այն բուռն քննարկման առարկա դարձավ ֆեյսբուք սոցիալական ցանցում: Ոմանք դեմ էին արտահայտվում խառնամուսնությանը, ոմանք էլ քննադատում վերջիններիս: Երևանյան մամուլի կենտրոններից մեկը հրավիրում է քննարկման այս թեմայով: «Խառն ամուսնությունները Հայաստանում և հանրության վերաբերմունքը. արձագանքներ Մարաշլյան ֆոտոստուդիայի լուսանկարի շուրջ»  թեմայով քննարկմանը կմասնակցեն Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի համակարգող Զարուհի Հովհաննիսյանը,  Խտրականության  դեմ  պայքարի  և  հանուն  հավասարության կոալիցիայի համակարգող Անահիտ Չիլինգարյանը, «Սինջար» ՀԿ-ի ղեկավար  Բորիս Մուրազին:

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Պոստ ֆակտում...Անցյալը սահմանում է ապագան» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը պատմում է Կոմիտաս վարդապետի երաժշտագիտական գործունեության և այն մասին, թե ինչպես նա դարձավ քաղաքական և հասարակական հակասությունների զոհ: Միջոցառմանը ներկա կլինեն ֆիլմի ռեժիսոր Մովսես Գասպարյանը, պրոդյուսեր ու օպերատոր Գագիկ Հարությունյանը և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի երաժշտական ֆոնդի ավագ գիտաշխատող, երաժշտագետ Մարինե Մուշեղյանը, ովքեր կխոսեն ֆիլմի մասին՝ ներկայացնելով Կոմիտասի կյանքի և ստեղծագործական գործունեության մասին պատմող ուշագրավ փաստեր:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել Լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
20Հոկտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan