Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՄԽ համանախագահների համար գաղտնիք չէ, թե ով է նախաձեռնել դիվերսիոն գործողությունը. Սերգեյ Մինասյան

ՄԽ համանախագահների համար գաղտնիք չէ, թե ով է նախաձեռնել դիվերսիոն գործողությունը. Սերգեյ Մինասյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ՄԽ համանախագահների համար գաղտնիք չէ, թե ով է նախաձեռնել դիվերսիոն գործողությունը. Սերգեյ Մինասյան

Չինարիի իրադարձություններից հետո չափից ավելի լարվածություն չկա հայ-ադրբեջանական սահմանագծում և արցախաադրբեջանական շփման գոտում: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ նշելով, որ բացատրությունը ռազմաքաղաքական բնույթի է:

Անդրադառնալով դիվերսիոն փորձի կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հնչեցված հայտարարությանը, Սերգեյ Մինասյանն ասաց, որ այն ուշացած էր:

«Տոներն ազդել են նույնիսկ Մինսկի խմբի աշխատանքի ու ոճի վրա: Հայտարարության առաջին երկու նախադասություններն իրար հակասում են: Փորձ էր արվել հավասարության նշան դնել հայկական ու ադրբեջանական կողմերի գործողությունների միջև, չնայած չեմ կարծում, թե համանախագահների համար գաղտնի էր՝ ով էր նախաձեռնել դիվերսիոն գործողությունը: Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանցի դիվերսանտի մարմինը վերադարձնելուն, ապա եթե ադրբեջանական կողմը չէր սկսել գործողությունը, այդ ինչպե՞ս էր ադրբեջանցի դիվերսանտի մարմինը հայտնվել հայկական կողմում»,- նշեց Մինասյանը:

Ըստ նրա՝ շեշտվել էր նաև այն հանգամանքը, որ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է իրականացվեն: 

Իսկ դիվերսիոն գործողությունների վերաբերյալ ՀԱՊԿ դիրքորոշման մասին Մինասյանն ասաց, որ ՀԱՊԿ-ը ածանցվում է հայ-ռուսական հարաբերություններին: Ըստ նրա՝ ՀԱՊԿ անդամ երկրների մոտեցումները Արցախյան հակամարտության հարցում, մասնավորապես՝ Բելառուսինը, Ղազախստանինը, տեսանելի ապագայում չեն փոխվի:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
17Հոկտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan