Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

300 ամերիկացի զինծառայող է ժամանել Լեհաստան

300 ամերիկացի զինծառայող է ժամանել Լեհաստան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
300 ամերիկացի զինծառայող է ժամանել Լեհաստան

Շուրջ 300 ամերիկացի զինծառայողներից կազմված խումբը չորեքշաբթի ժամանել է Լեհաստան` ՆԱՏՕ-ի կողմից հաստատված ծրագրի շրջանակներում դաշինքի ներկայությունը Արևելյան Եվրոպայում ամրապնդելու համար:

Ինչպես տեղեկացնում է INTERFAX.RU-ն, զինծառայողներին տեղափոխող ինքնաթիռը մեկնել է Գերմանիայից և վայրէջք է կատարել Լեհաստանի Պոզնան քաղաքում: Այսպիսով, Լեհաստանում արդեն շուրջ 1300 ամերիկացի զինծառայող է գտնվում:

Աղբյուրը նշում է, որ հունվարի 14-ին Լեհաստանում մի շարք հանդիսավոր արարողություններ տեղի կունենան ամերիկացի զինծառայողների ժամանման առիթով:

Հաղորդվում է նաև, որ հունվարի ընթացքում ՆԱՏՕ-ի ուժերը կշարունակեն ժամանել Լեհաստան: Այդ զորքերը մի շարք ուսումնական զորավարժություններ կանցկացնեն, որից հետո կտեղաբաշխվեն մի քանի երկրում` Լեհաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում և Բալթյան երկրներում:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
28Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan