Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայաստանում սկսվել Է ռուսական ռազմակայանի տանկային անձնակազմերի պատրաստումը «բիաթլոնին»

Հայաստանում սկսվել Է ռուսական ռազմակայանի տանկային անձնակազմերի պատրաստումը «բիաթլոնին»
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայաստանում սկսվել Է ռուսական ռազմակայանի տանկային անձնակազմերի պատրաստումը «բիաթլոնին»

Հայաստանի ռուսական ռազմակայանի տանկային անձնակազմերի ինտենսիվ ուսուցում Է սկսվել «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, «տանկային բիաթլոնի» գծով 2017 թվականի Բանակային միջազգային խաղերի ընտրական փուլի նախապատրաստական պարապմունքներին, որոնք կտեւեն երկու շաբաթ, մասնակցում են 100-ից ավելի զինծառայող եւ 30 միավոր հատուկ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ Տ-72Բ տանկեր:

Ներկայում զորափորձարանում տանկիստները մշակում են կրակային դիրքեր ընտրելու, հենակետեր զբաղեցնելու, պայմանական հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբերի ոչնչացման գործնական հարցերը: Զինծառայողները ծովի մակերեւույթից ավելի քան 2000 մետր բարձրության վրա հրաձգություն են իրականացնում՝ նմանակելով մարտական գործողություններ վարելը: 

 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Նոյեմբ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan