Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կառավարությունն ուսումնասիրում է անապահով ընտանիքների գազի սպառման ծավալները

Կառավարությունն ուսումնասիրում է անապահով ընտանիքների գազի սպառման ծավալները
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կառավարությունն ուսումնասիրում է անապահով ընտանիքների գազի սպառման ծավալները

Կառավարությունն ուսումնասիրում է անապահով ընտանիքների կողմից գազի սպառման ծավալները: Այդ մասին կառավարության նիստում նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերինախարար Արտեմ Ասատրյանը՝ ավելացնելով, որ գազի ու էլեկտրաէներգիայի սակագների սանդղակում անապահով ընտանիքների համար արտոնյալ սակագին է սահմանված: Գազի պարագայում արտոնյալ սակագինը գործում է տարեկան 600 խմ-ի սահմաններում:

«Այդ պատճառով, գնահատելով ընտանիքի անապահովությունը, ուզում ենք հաշվի առնել նաև այն, թե որքան գազ ու էլեկտրականություն են նրանք սպառում»,- «Արմենպրես»-ի  փոխանցմամբ, ասաց  նախարարը:

Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ ընդգծեց, որ նախարարության կողմից առաջարկված սոցիալապես անապահով ընտանիքների ցանկն ուսումնասիրելիս հանդիպել են դեպքերի, երբ անապահով ընտանիքը գազ է սպառել մի քանի անգամ ավելի, քան միջին հանրապետական սպառումն է: «Կարծում եմ՝  հայտանիշները լրացուցիչ թույլ կտան մեզ ցանկում ճիշտ ընդգրկել համապատասխան շերտին»,- ասաց Կարապետյանը:  

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
28Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan