Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՀՀ ԱՎԾ-ն բացառում է գյուղատնտեսության ոլորտի անկման մեջ հաշվարկային խնդիրների առկայությունը

ՀՀ ԱՎԾ-ն բացառում է գյուղատնտեսության ոլորտի անկման մեջ հաշվարկային խնդիրների առկայությունը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ՀՀ ԱՎԾ-ն բացառում է գյուղատնտեսության ոլորտի անկման մեջ հաշվարկային խնդիրների առկայությունը

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության նախագահի  խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը համաձայն չէ ՀՀ  ֆինանսների նախարար Վարդան Արամյանի արած այն հայտարարության հետ, ըստ որի գյուղատնտեսության ոլորտում  անկման պատճառը հաշվարկային խնդիրներ են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ  հանդիպմանը  Մարտիրոսյանը նշեց , որ չի ընդունում մեղադրանքը: «Խնդիրը ոչ թե հաշվառման մեջ է, այլ սեզոնայնության տեղափոխության`  բերքի հավաքման շուտ կամ ուշ սկսելու հետ կապված»,-ասաց բանախոսը՝  չհերքելով, որ  2016 թվականի հունվար-նոյեմբերին, 2015 թվականի  նույն ժամանակահատվածի  համեմատությամբ, գյուղատնտեսության  համախառն արտադրանքի ծավալը նվազել է 6.1 տոկոսով: 

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը տարեվերջյան մամուլի ասուլիսին հայտարարել էր, որ գյուղատնտեսության ճյուղում կանխատեսվում էր աճ, բայց հաշվի առնելով վերջին զարգացումները, կլինի բացասական ցուցանիշ: Այստեղ այն ոչ թե կապված է տնտեսական զարգացման հետ, այլ հաշվարկման խնդիր է եղել:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
24Նոյեմբ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan