Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Այսօր Թուրքիայում կապրեր 18 մլն ոչ մուսուլման, եթե չլիներ 1915-ը

Այսօր Թուրքիայում կապրեր 18 մլն ոչ մուսուլման, եթե չլիներ 1915-ը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Այսօր Թուրքիայում կապրեր 18 մլն ոչ մուսուլման, եթե չլիներ 1915-ը

Գևորգ Պետրոսյանի թուրքագիտական բլոգում կարդում ենք.

«Թուրք հայտնի վերլուծաբան Օրհան Քեմալ Ջենգիզը Todays Zaman-ի իր սյունակում «Ստամբուլն ու Կոստանդնուպոլիսը» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է կատարել Թուրքիայում ազգային փոքրամասնությունների խնդրին:

«Երբ ես փոքր էի, մենք ապրում էինք «հունական տանը», իր երկաթյա դարպասներով և կառուցվածքով այն գերիշխում էր մեր փողոցում և տարբերվում էր մյուս տներից: Հիշում եմ, թե ինչպես էին զբոսաշրջիկ հույն կանայք լացում' տեսնելով այս ամենը: Մայրս էլ էր հաճախ հուզվում: Երկար տարիներ չէի կարողանում գտնել այս ամենի իմաստը: Թեև ոչ մուսուլմանները «հալվել» էին' թողնելով տներն ու փողոցները, եկեղեցիներն ու աղբյուրները, սակայն նրանք շարունակում էին մեր քաղաքի մի մասը լինել, ապրել որպես ստվերներ: Թեև մեր պատմության դասագրքերում զգուշորեն բաց է թողնված նրանց վերաբերյալ նշումները, նրանց անունները ջնջված են, սակայն նրանք թողել են ինձ պես «հիշողների»:

Երկար տարինեց անց ես սկսեցի հասկանալ այս երկրի կարգն ու խնդիրները, հասկացա, որ հարցը «սոցիալական երկրաշարժն է»,որն ավելի մեծ էր, քան ես փոքր ժամանակ կարող էի պատկերացնել: Եթե վերցնենք մինչ 1915 թվականի վիճակագրությունը և բերենք մերօրյա Թուրքիա, ապա այս երկրում պետք է ապրեր 18 մլն ոչ մուսուլման: 18 մլն ոչ մուսուլման' հայեր, հույներ, հրեաներ: Ի՞նչ տեսակի Թուրքիա կլիներ դա:

Մենք ավելի ինքնավստահ կլինեինք: Կունենայինք ոչ մուսուլման պատգամավորներ խորհրդարանում, ինչպես Օսմանյան կայսրության ազգային ժողովն էր: Մենք այլևս չէինք ունենա քրդական խնդիր: Մենք չէին լինի հասարակություն, որը կորցրել է իր հիշողությունը:

Մենք չէինք կախի «Ստամբուլը մինչ 1453 թվականը» գրությամբ պաստառ Թուրքիայի և Հունաստանի ֆուտբոլի հավաքականների միջև հանդիպման ժամանակ: Իմ ընկերներից Բեքիր Բերաթ Օզիփեքը, ով ներկայացնում էր այդ դեպքն ինձ, ասաց, որ մենք այդ պաստառով հույն երկրպագուներին մի ուղերձ հղեցինք, որ մենք չենք զգում, թե Ստամբուլը մեզ է պատկանում, այն մերն է, սակայն նվաճված է, գրավված…

Եթե մենք չհալածեինք ոչ մուսուլմաներին, ապա կունենայինք խիզախություն նայելու մեր պատմության մութ էջերին, չէինք ամաչի «Կոստանդնուպոլիս» գրել Ստամբուլի հետ: Մենք խիզախություն կունենայինք վերաբացել Սուրբ Սոֆիայի տաճարը, որը կլիներ եկեղեցի/մզկիթ մուսուլմանների և քրիստոնյաների համար համատեղ: Մենք կընդունեինք Ստամբուլի հայկական ճարտարապետությունն իր ամբողջ շուքով: Մենք Օսմանյան կայսրության մեծ ճարտարապետ Սինանին կկոչեինք իր իսկական հայկական անունով' Արմեն Սինանյան: Եվ մենք կխոնարհվեինք այս մեծ վարպետի առաջ' ընդունելով նրա իսկական ինքնությունը:

Եթե մենք այսպիսի կարծրատիպեր չունենայինք, չէինք քննարկի, թե հույն պատրիարքը, ով իր ինքնավարությունը ստացել էր Մեհմեթ Նվաճող սուլթանից, էկումենիկ է, թե ոչ: Մենք կարող էինք ասել, որ մեր երկիրն ընդունում է քրիստոնեության խոշորագույն ճյուղերից մեկի առաջնորդին…

Եթե մենք այդքան ինքնավստահություն ունենայինք, չէինք մերժի մեր անցյալը և հպարտ կլինեինք մեր երկրում մուսուլմանական և քրիստոնեական ինքնությունների համար: Մենք միայն ֆիզիկապես չէին սիրի Ստամբուլ, ինչպես դաժան տղամարդու սերն է միայն կնոջ ֆիզիկական գեղեցկության հանդեպ:

Եթե մեզ մոտ լիներ ռասաների, ազգերի և լեզուների միասնություն, ապա Թուրքիան կարող էր խաղաղության կղզի դառնալ տարածաշրջանում:

Կարո՞ղ ենք մենք հաղթահարել ազգայնամոլության այդ շեմը: Կարո՞ղ ենք մենք սիրել Ստամբուլը որպես Կոստանդնուպոլիս»,-գրում է թուրք հեղինակը»,- կարդում ենք Գևորք Պետրոսյանի թուրքագիտական դլոգում:

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan