Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Եվրոպայի վրա լոզեր կաթացնելը վաղուց արդեն նիհիլիզմի է վերածվել

Եվրոպայի վրա լոզեր կաթացնելը վաղուց արդեն նիհիլիզմի է վերածվել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Եվրոպայի վրա լոզեր կաթացնելը վաղուց արդեն նիհիլիզմի է վերածվել

Կոնստանտին Տեր-Նակալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 
Իմ սիրած թեմաներից.
Դավիթ Շահնազարյանը հայտարարել է հետևյալը.
Հայաստանի ուղղությունը պետք է լինի դեպի եվրոպական արժեքները, և սա ամենևին էլ չի նշանակում, որ մենք պետք է գնանք եվրոպական արժեքների հետևից. Մենք պետք է առաջին հերթին դրանք այստեղ հաստատենք։ Մեր հասարակությունը, երկիրն այլ ճանապարհ չունի, քան ժողովրդավարության, եվրոպական արժեքների հաստատումն ու ամրապնդումը։ Մենք պարզապես դատապարտված ենք սրան, ուղղակի մեր հասարակությունից է կախված, թե որքան շուտ կկարողանանք դրանք հաստատել։
Սկսենք նրանից, որ մեզ հենց դատապարտողը, որովհետև ես այս կույր եվրոպոֆիլիան, որ արդեն 20 տարի փաթաթում են մեր վզին, ընկալում եմ որպես պատիժ, ի սկզբանե եղել է ՀՀՇ-ն իր հետագա բոլոր մուտացիաներով ու այս կուրսը շարունակվում է մինչ օրս։
Եղբայր, չեմ ուզում ես եվրոպացի լինել, չեմ ուզում ապրել եվրոպական արժեքներով, չեմ ընկալում ես դրանք, որպես բացարձակ արժեք ու սակրալ մեծություն։ Ու հարցը ոչ այնքան նրանում է, որ ես Եվրոպան ու արևմուտքը չեմ սիրում, այլ նրանում, որ ես իմ հայրենինքն ու իմ արժեհամակարգը ինքնաբավ եմ համարում ու ո՞վ կարող է ինձ քիչ թե շատ խելամիտ բացատրի, թե էդ ինչո՞վ է ասենք բելգիական արժեքը ավելի լավը ու գերակա, քան մեր հայկականը։
Հայաստանը երբեք չի դառնա Եվրոպա, ընդ որում չի դառնա, անգամ եթե ազգովի որոշենք, որ այնուամենայնիվ մենք Եվրոպա ենք։ Ու գիտե՞ք ինչու. որովհետև հենց Եվրոպան երբեք մեզ ամբողջությամբ չի համաձայն ներառել ու որպես հավասարի դիտարկել։ Պատմությունը շատ բաներ փոխում է, բայց որոշ բաներ էլ մնում են անփոփոխ։ Օրինակ Եվրոպայի դեպքում այդ կոնստանտան դեռ Հռոմից մնացած կարծրատիպն է, որ կա քաղաքակիրթ աշխարհ՝ ի դեմս իրենց, ու կա մնացյալ աշխարհը, որտեղ բարբարոսներն են՝ ոմանք ավելի շատ, ոմանք էլ ավելի քիչ քաղաքակրթված, բայց ոչ երբեք հավասար ու անգամ ունակ հավասարվելու Եվրոպային։
Թարգեք էլի, էդ Եվրոպայի վրա լոզեր կաթացնելը վաղուց արդեն նիհիլիզմի է վերածվել։

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan