Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱՄՆ-ում ավելի մեծ ժողովրդականություն են վայելում դեինտեգրացիոն մոտեցումները

ԱՄՆ-ում ավելի մեծ ժողովրդականություն են վայելում դեինտեգրացիոն մոտեցումները
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱՄՆ-ում ավելի մեծ ժողովրդականություն են վայելում դեինտեգրացիոն մոտեցումները

Վահան Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 
«Քաղաքացիական պատերազմից հետո առաջին անգամ ԱՄՆ-ում գնալով ավելի մեծ ժողովրդականություն են վայելում դեինտեգրացիոն մոտեցումները։ Այսօրվա դրությամբ, դժգոհ լինելով Օբամայի ընտրվելու փաստից, բոլոր նահանգներից պետիցիաներ են հավաքվել, որոնցով մարդիկ հայտնում են իրնց նահանգը ԱՄՆ-ի կազմից դուրս գալու ցանկության մասին։ Այս տեսակետին հարողների գրանցված թվով առաջատարը Տեխաս նահանգն է, որի տնտեսություն կլիներ աշխարհում 13-րդը, եթե այն լիներ անկախ պետություն։ Տեխասում են գտնվում ԱՄՆ նավթի հայտնաբերված պաշարների 1/4-րդ մասը, իսկ բնական գազի՝ 1/3-րդը։ Տեխասում համապատասխան պետիցիայի տակ ստորագրվել են ավելի քան 150000 մարդիկ։
Իհարկե սա դեռ լուրջ բան չի նշանակում ու դրա համար կան մի շար հանգամանքներ։ Նախ, եթե անգամ հաշվենք բոլոր ստորագրածների թիվը, այն կազմում է մի քանի տասնորդական տոկոս ԱՄՆ բնակչությունից, հետո, արդեն պատասխան ալիք է ձևավորվում և շատ ամերիկացիներ ստորագորթյուններ են հավաքում՝ պահանջելով քաղաքացիությունից զրկել և դեպորտացիայի ենթարկել այն մարդկանց, ովքեր պահանջում են իրենց նահանգի անախացումը և վերջապես, դատական նախադեպերի վրա հիմնված ԱՄՆ օրենսդրությունը հստակ սահմանում է, որ նահանգը չի կարող անկախանալ։
Այնուամենայնիվ, չի կարելի անտեսել այս պրոցեսը, որովհետև պետք է հասկանալ, թե ինչ աստիճան է ներքին դժգոհութունը հասունացել, որ զոմբիացման մակարդակով անգամ Հյուսիսային Կորեայի բնակչությանը գերազանցող ԱՄՆ-ում անջատողական տրամադրություններ են հասունանում, իսկ մյուս կողմից, հասարակության այլ ռադիկալ շերտի ուրվագծումը, որը հակազդում է այս մի բևեռին, աստիճանաբար կարող են բերել հասարակության նոր ու շատ վտանգավոր բևեռացման, որը երկարաժամկետ հեռանկարով կարող է ֆատալ գործոնի վերածվել։
Հ.Գ. Ուշագրավ մի փաստ ևս, սեպարատիստական տրամադրություններով նահանգների աշխարհագրական դասավորվածությունը գրեթե նույնությամբ կրկնում է Հարավային Կոնֆեդերացիայի քարտեզը, պարզապես դրան հավելվել են նաև կենտրոնական և արևմտյան նահանգները»։

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan