Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ընդդիմությունը նույնիսկ մեկ ընտրատարածքում մոբիլիզացիա չի կարողանում կազմակերպել

Ընդդիմությունը նույնիսկ մեկ ընտրատարածքում մոբիլիզացիա չի կարողանում կազմակերպել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ընդդիմությունը նույնիսկ մեկ ընտրատարածքում մոբիլիզացիա չի կարողանում կազմակերպել

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Քաղաքական մի շարք ուժեր շարունակում են պնդել, որ ընտրակարգի փոփոխությունը՝ անցումը 100% համամասնական համակարգին կլուծի նաև «տեղերում» առաջադրվող իշխանական թեկնածուի դեմ պայքարելու հարցը: Երկրում ինչքան տեսական հարց կա քաղաքական ուժերը դրանց շուրջ կոնսուլտացիաներ են վարում ու դրանից մեկ հարց է առաջանում. ինչո՞ւ նույն այդ ընդդիմադիր ուժերը չեն միավորվում՝ առաջիկայում կայանալիք երկու ընտրատարածքներում ընդդիմության թեկնածուի հաղթանակի համար: 1-ին ընտրատարածքում առաջադրվել է «Ժառանգություն» կուսակցության թեկնածուն՝ Ստեփան Սաֆարյանը: Ինչո՞ւ ընդդիմադիր ուժերը չեն մոբիլիզացնում իրենց ռեսուրսները գոնե մեկ ընտրատարածքում ընդդիմության ներկայացուցչին հաղթանակ ապահովելու համար: Ինչո՞ւ է «Ժառանգությունն» միայնակ պայքարում, ո՞ւր են այն ուժերը, որոնք գրեթե ամեն օր խոսում են նախագահական ընտրություններին միասնական օրակարգով գնալու, ռեսուրսները միավորելու մասին: Ընդդիմությունը նույնիսկ մեկ ընտրատարածքի մակարդակով մոբիլիզացիա չի կարողանում կազմակերպել, այդ դեպքում ի՞նչ ենք մենք առհասարակ սպասում ընդդիմությունից:
Հ.Գ. Ժամանակին ՀԱԿ-ն էլ կարծում էր, որ միայն հանրահավաքների ուժով կարելի է խորհրդարանում մեծամասնություն ապահովել, իսկ հետո բողոքում, որ իր ձայները փոշիացվել են, այնինչ ՀԱԿ-ն իր գլխավոր ռեսուրսն ուղղել էր հանրահավաքների կազմակերպմանը՝ մոռանալով տեղերում իրականացվող քաղաքական պայքարի մասին»:
«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan